00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տավուշում այլևս չե՞ն ուզում մեկնել արտագնա աշխատանքի. ինչ են պատմում տեղացիները

© Sputnik / Narine IritsyanԱչաջուր
Աչաջուր - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի այս մարզում զբաղվում են հիմնականում հողագործությամբ: Տղամարդիկ արտագնա աշխատանքի էին մեկնում ընտանիքի համար լավ կյանք ապահովելու ակնկալիքով։ Վերջին շրջանում տրամադրությունները փոխվել են։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի տղամարդիկ սկսել են ավելի շատ աշխատանք փնտրել հայրենի գյուղում կամ շրջկենտրոնում։ Անգամ չեն ցանկանում գնալ Երևան։ «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցության ծրագրի» շրջանակում մարզ մեկնած Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տավուշցիները խոստովանեցին, որ գնալով ավելի են կառչում հայրենի հողից ու թեկուզ շատ ավելի փոքր գումարով, բայց նախընտրում են մնալ Հայաստանում ու չմեկնել արտագնա աշխատանքի։

Աչաջուր համայնքի բնակիչ Արտակ Կարայանը հաճախակի է գնում–գալիս Ռուսաստան և նկատել է, որ իրենց մարզից ու, մասնավորապես, իրենց գյուղից արտագնա աշխատանքի ավելի ու ավելի քիչ մարդ է գնում։ Ըստ նրա` պատճառները շատ են` ՌԴ միգրացիոն կանոնների խստացումները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների անտարբերությունն ու աջակցության որևէ քայլ չձեռնարկելը։
© Sputnik / Narine IritsyanԱրտակ Կարայան
Житель общины Ачаджур Артак Караян - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Արտակ Կարայան

«Մեր ղեկավարությունը, ոնց որ թե երես է թեքել Ռուսաստանից ու մեր հայերին փաստի առաջ է կանգնացրել։ Կան մարդիկ, որոնք ուզում են գնալ աշխատանքի, սակայն խնդիրներ ունեն հիմնականում գրանցման հետ կապված։ Ավելորդ բարդություններ են ստեղծվել։ Հայաստանի կառավարությունը պետական մակարդակով պետք է ոչ թե փորձի, այլ ամեն ինչ անի, որ առկա խնդիրները լուծվեն»,– կարծում է նա։

Աչաջուրի բնակչի խոսքով` արտագնա աշխատանքի մեկնողները հասարակ մարդիկ են, որոնք չունեն բարձրագույն կրթություն և օրվա հացի խնդիր են լուծում։ Այս մարդիկ, ըստ Արտակ Կարայանի, ինքնուրույն չեն կարող գլուխ հանել օրենսդրական այն բարդ համակարգից, որի կանոններով պետք է աշխատեն Ռուսաստանում։

«Ընկերս գնացել է Մոսկվա` աշխատելու շինարարության ոլորտում, հիմա լաց է լինում ու ուզում է հետ գալ. դժվարությունների առաջ է կանգնել։ Տավուշում շատ գործ կա, սակայն այստեղի աշխատանքով մարդ չի կարող ապրել, այլ միայն կարող է յոլա գնալ»,– նշեց նա։
© Sputnik / Narine IritsyanԱչաջուր
Община Ачаджур в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Աչաջուր

Աչաջուրցի Մարտիկը երկար տարիներ է` ապրում է Ռուսաստանում։ Հայրենի գյուղ հաճախ չի գալիս։ Ասում է` շատ կուզեր, որ իր ընտանիքը մշտական բնակության տեղափոխվի Աչաջուր, սակայն հասկանում է, որ ՌԴ–ում վաստակած իր գումարի և այստեղ աշխատածի միջև սարուձորի տարբերություն կա, ու չի կարողանալու ընտանիքը պահել։

Մարտիկը նշում է` Հայաստանում հիմա հատկապես շինարարական աշխատանքները շատացել են ու հնարավոր է ապրել նաև առանց արտագնա աշխատանքի մեկնելու, միայն թե շատ համեստ միջոցներով։
Ռուսաստանում աշխատելու համար էլ, ըստ նրա, պետք է լինել նաև լավ իրազեկված և գրագետ` հստակ հետևել գործող կարգերին, որպեսզի և՛ օրենքի հետ կապված խնդիրներ չլինեն, և՛ հնարավոր լինի նորմալ գումար վաստակել։
© Sputnik / Narine IritsyanԱչաջուր
Община Ачаджур в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Աչաջուր
Տավուշի մարզում բնակվում են նաև 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո բռնի տեղահանված արցախցիներ։ Նրանցից ոմանք ևս մեկնում են արտագնա աշխատանքի, սակայն ձգտում են Հայաստանում աշխատանք գտնել։
«Երևի թե ոչ մեկն էլ չի ուզում գնա արտագնա աշխատանքի. ուղղակի, երբ մարդ նայում է իր ապրելակերպին, ցավոք սրտի, գալիս է մի պահ, որ ինքն իր ընտանիքի ապրուստը հայթայթելու համար է գնում։ Իմ իմացած արցախցիներից մեկն է միայն գնացել Ռուսաստան, քանի որ իր ապրուստի պայմաններն այն չէին։ Նա ասել է, որ անպայման հետ է գալու»,– ասաց մեր զրուցակից արցախցին, որը չցանկացավ ներկայանալ։
Ըստ նրա` եթե Հայաստանում աշխատատեղերն ու աշխատավարձերը լինեն այնքան, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքին այստեղ ապահովել, միանշանակ ոչ մեկը չի ուզենա իր բնակավայրից հեռու գնալ աշխատանքի։
Հիշեցնենք` 2025 թվականի հունվարին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց, որը խստացնում է միգրանտների կացության պահանջները` ներառյալ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ են մտել ՌԴ մուտքի նոր կանոնները օտարերկրացիների համար։ ՌԴ մուտք գործելուց առաջ օտարերկրացիները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն նույնականացման միասնական համակարգում։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:
Լրահոս
0