https://arm.sputniknews.ru/20260513/rusastan-tsirani-ev-jermuki-artahanman-het-kapvats-khndirner-chkan-ev-chen-lini-papvojan-102133779.html
Ծիրանի և «Ջերմուկի»` Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի. Պապոյան
Ծիրանի և «Ջերմուկի»` Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի. Պապոյան
Sputnik Արմենիա
Պապոյանը վստահեցրեց, որ խաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T17:11+0400
2026-05-13T17:11+0400
2026-05-13T18:03+0400
գևորգ պապոյան
ջերմուկ
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
արտահանում
միրգ
ծիրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101399302_0:0:1600:901_1920x0_80_0_0_d243a9c2047d400c3fec8021b3c43aaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի` դեպի ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ Արագածոտնի մարզի Ապարան կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց արձակուրդում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ծիրանի հնարավոր բերքի ձախողման և Ռուսաստան արտահանման ռիսկերի մասին հարցին։ Ծիրանի մատակարարման սեզոնը դեռ չի սկսվել, սակայն, ըստ Պապոյանի, ռուսական շուկայում առկա իրավիճակը կարելի է գնահատել կոնյակի և կոնյակի սպիրտի արտահանման դինամիկայով: Այս համատեքստում նա նաև վստահեցրեց, որ հիմա կոնյակ ավելի շատ է արտահանվում, քան անցյալ տարի։ Պնդեց` խաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։ Ինչ վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրի արտահանմանը, ապա էկոնոմիկայի նախարարը շեշտեց` այն ծավալը, որի հետ խնդիր է առաջացել, դրանից տասնապատիկ անգամ շատ ծավալներով հետո արտահանվել է։«Օրինակ` ասում եք 300 000 շիշ, դա նշանակում է, որ ՀՀ չափահաս բնակչության 15%-ը օրական 1 շիշ է խմում։ Ընդամենը այդքանն է։ Խնդիր չկա, մենք միլիոններով արտահանում ենք»,– վստահեցրեց Պապոյանը։Հիշեցնենք, որ «Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել էր Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով. նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101399302_179:0:1600:1066_1920x0_80_0_0_62c79b7d8b786aa22c268b11132d272c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, ջերմուկ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արտահանում, միրգ, ծիրան
գևորգ պապոյան, ջերմուկ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արտահանում, միրգ, ծիրան
Ծիրանի և «Ջերմուկի»` Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի. Պապոյան
17:11 13.05.2026 (Թարմացված է: 18:03 13.05.2026) Պապոյանը վստահեցրեց, որ խաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի` դեպի ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ Արագածոտնի մարզի Ապարան կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց արձակուրդում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ծիրանի հնարավոր բերքի ձախողման և Ռուսաստան արտահանման ռիսկերի մասին հարցին։
«Ծիրանի արտահանման խնդիր չկա և չի կարող լինել։ Այն ազատորեն գնում և գնալու է ռուսական և ԵԱՏՄ շուկա»,– ասաց Պապոյանը։
Ծիրանի մատակարարման սեզոնը դեռ չի սկսվել, սակայն, ըստ Պապոյանի, ռուսական շուկայում առկա իրավիճակը կարելի է գնահատել կոնյակի և կոնյակի սպիրտի արտահանման դինամիկայով: Այս համատեքստում նա նաև վստահեցրեց, որ հիմա կոնյակ ավելի շատ է արտահանվում, քան անցյալ տարի։ Պնդեց` խաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։
Ինչ վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրի արտահանմանը, ապա էկոնոմիկայի նախարարը շեշտեց` այն ծավալը, որի հետ խնդիր է առաջացել, դրանից տասնապատիկ անգամ շատ ծավալներով հետո արտահանվել է։
«Օրինակ` ասում եք 300 000 շիշ, դա նշանակում է, որ ՀՀ չափահաս բնակչության 15%-ը օրական 1 շիշ է խմում։ Ընդամենը այդքանն է։ Խնդիր չկա, մենք միլիոններով արտահանում ենք»,– վստահեցրեց Պապոյանը։
Հիշեցնենք, որ «Честный знак» մակնշման համակարգը
Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել էր
Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով. նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։