https://arm.sputniknews.ru/20260513/irani-banaky-hajtararel-e-vor-tujl-chi-ta-amn-sparazinutjan-tarancumy-hvormuzi-neghucvov-102142017.html
Իրանի բանակը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ սպառազինության տարանցումը Հորմուզի նեղուցով
Իրանի բանակը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ սպառազինության տարանցումը Հորմուզի նեղուցով
Sputnik Արմենիա
Նեղուցի արևմտյան մասը վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, արևելյան մասը՝ Իրանի բանակը։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T19:24+0400
2026-05-13T19:24+0400
2026-05-13T19:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
ամն
սպառազինություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79444070_0:60:1000:623_1920x0_80_0_0_74f9a637e2d31631b11eea04ad9ab24d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով ամերիկյան սպառազինության տարանցումը դեպի Մերձավոր Արևելքի բազաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։Նա նաև նշել է, որ Հորմուզի արևմտյան մասը վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, արևելյան մասը՝ Իրանի բանակը, ընդ որում՝ ինչպես բանակը, այնպես էլ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված:Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄԱպրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
ամն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79444070_91:0:980:667_1920x0_80_0_0_3b30c8f61628a8dbdb08240e4f378c3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, սպառազինություն, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, սպառազինություն, մերձավոր արևելք
Իրանի բանակը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ սպառազինության տարանցումը Հորմուզի նեղուցով
Նեղուցի արևմտյան մասը վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, արևելյան մասը՝ Իրանի բանակը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով ամերիկյան սպառազինության տարանցումը դեպի Մերձավոր Արևելքի բազաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Այսուհետ չի թույլատրվի, որ ամերիկյան զենքը տարանցվի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանային բազաներ», - ասել է իրանցի զինվորականը:
Նա նաև նշել է, որ Հորմուզի արևմտյան մասը վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, արևելյան մասը՝ Իրանի բանակը, ընդ որում՝ ինչպես բանակը, այնպես էլ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված:
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։