https://arm.sputniknews.ru/20260513/inch-e-cankanum-pvokhel-nvor-uzhy-azhum-marutjany-parzabanum-e-102134887.html
Ի՞նչ է ցանկանում փոխել «Նոր ուժը» ԱԺ–ում. Մարությանը պարզաբանում է
Ի՞նչ է ցանկանում փոխել «Նոր ուժը» ԱԺ–ում. Մարությանը պարզաբանում է
Sputnik Արմենիա
Հայկ Մարությանը վստահ է` «Նոր ուժ» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը հաղթահարելու է։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T17:40+0400
2026-05-13T17:40+0400
2026-05-13T18:10+0400
հայկ մարության
քարոզարշավ
ազգային ժողովի ընտրություններ
նոր ուժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102135752_0:0:1600:900_1920x0_80_0_0_dcc207407c44e5b0ea3100ed58a3809e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. «Նոր ուժ» կուսակցությունը ցանկանում է քաղաքականություն մուտք գործել և հայտնվել խորհրդարանում, որպեսզի քաղաքական խոսքը փոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը քարոզարշավն այսօր իրականացնում է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։Նա ընդգծեց, որ այսօր քաղաքական խոսքի մակարդակը ցածր է։ Խոսելով խորհրդարանում հայտնվելու իրենց հնարավորությունից` քաղաքական գործիչը նշեց` տոկոսներ չի ասի, բայց վստահեցրեց` անցողիկ շեմը կհաղթահարեն։ Նա նշեց, որ իրենք 2 ծրագիր ունեն` մինիմում և մաքսիմում։ Մինիմում ծրագիրը` խորհրդարանում հայտնվելն է` ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու համար, իսկ մաքսիմումը իշխանափոխությունն է։ Մարությանը խնդրեց և կոչ արեց ժողովրդին` հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության։Լրագրողի հարցին` արդյոք իշխանության կողմից կալանավորվելու վախեր չունի, Մարությանը շեշտեց` ամեն ինչ էլ կարող է լինել, բայց իրենք բոլոր քայլերն անում են օրենքի սահմաններում, հետևում են ԿԸՀ ցուցումներին։ Նա շեշտեց` այն, ինչի համար 2018 թվականին պայքարել է հայ ժողովուրդը` կոռուպցիայի չեղարկում, ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ), անարդարություն, ի վերջո չի կատարվել։ Պնդեց` ցանկանում են հայտնվել խորհրդարանում, որպեսզի 8 տարի առաջ տրված խոստումները իրականացնեն։ Մարությանի պնդմամբ` իշխանությունը տապալել է նաև Արցախյան հարցը, քանի որ այն լուծումը, որն այսօր կա` մաքսիմալ վատն է, որովհետև հազարամյակներ շարունակ, անկախ Արցախի կարգավիճակից, չի եղել այնպիսի ժամանակահատված, որ այնտեղ որևէ հայ չբանկվի։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102135752_400:0:1600:900_1920x0_80_0_0_31b7c29f8261005b2dbc798fed680474.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մարության, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ, նոր ուժ
հայկ մարության, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ, նոր ուժ
Ի՞նչ է ցանկանում փոխել «Նոր ուժը» ԱԺ–ում. Մարությանը պարզաբանում է
17:40 13.05.2026 (Թարմացված է: 18:10 13.05.2026) Հայկ Մարությանը վստահ է` «Նոր ուժ» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը հաղթահարելու է։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. «Նոր ուժ» կուսակցությունը ցանկանում է քաղաքականություն մուտք գործել և հայտնվել խորհրդարանում, որպեսզի քաղաքական խոսքը փոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը քարոզարշավն այսօր իրականացնում է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։
Նա ընդգծեց, որ այսօր քաղաքական խոսքի մակարդակը ցածր է։
«Այն, ինչ այս 5 տարում կատարվում է մեր Ազգային ժողովում, կարծում եմ հարիր չէ հայ ժողովրդին և պետությանը։ Պետք է մակարդակը բարձրացնել»,– ասաց Մարությանը։
Խոսելով խորհրդարանում հայտնվելու իրենց հնարավորությունից` քաղաքական գործիչը նշեց` տոկոսներ չի ասի, բայց վստահեցրեց` անցողիկ շեմը կհաղթահարեն։ Նա նշեց, որ իրենք 2 ծրագիր ունեն` մինիմում և մաքսիմում։ Մինիմում ծրագիրը` խորհրդարանում հայտնվելն է` ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու համար, իսկ մաքսիմումը իշխանափոխությունն է։
Մարությանը խնդրեց և կոչ արեց ժողովրդին` հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության։
Լրագրողի հարցին` արդյոք իշխանության կողմից կալանավորվելու վախեր չունի, Մարությանը շեշտեց` ամեն ինչ էլ կարող է լինել, բայց իրենք բոլոր քայլերն անում են օրենքի սահմաններում, հետևում են ԿԸՀ ցուցումներին։
«Իշխանությունը չի կարող մեզ կալանավորել, եթե «բեսպրիդել» չլինի։ Մեզ մոտ ավտորիտարիզմ և դիկտատուրա չէ, բայց եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք մոտենալ այդ շեմին։ Հուսամ, որ ամբողջ ընտրական պրոցեսն օրենքի սահմաններում կանցնի, իշխանությունները նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում»,– ասաց Մարությանը։
Նա շեշտեց` այն, ինչի համար 2018 թվականին պայքարել է հայ ժողովուրդը` կոռուպցիայի չեղարկում, ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ), անարդարություն, ի վերջո չի կատարվել։ Պնդեց` ցանկանում են հայտնվել խորհրդարանում, որպեսզի 8 տարի առաջ տրված խոստումները իրականացնեն։ Մարությանի պնդմամբ` իշխանությունը տապալել է նաև Արցախյան հարցը, քանի որ այն լուծումը, որն այսօր կա` մաքսիմալ վատն է, որովհետև հազարամյակներ շարունակ, անկախ Արցախի կարգավիճակից, չի եղել այնպիսի ժամանակահատված, որ այնտեղ որևէ հայ չբանկվի։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։