https://arm.sputniknews.ru/20260513/hrazharakan-en-tvel-rdi-amenashat-gndakvotsvats-2-marzeri-marzpetnery-vov-e-pvokharinum-nranc-102147752.html
Հրաժարական են տվել ՌԴ–ի ամենաշատ գնդակոծված 2 մարզերի մարզպետները. ով է փոխարինում նրանց
Հրաժարական են տվել ՌԴ–ի ամենաշատ գնդակոծված 2 մարզերի մարզպետները. ով է փոխարինում նրանց
Sputnik Արմենիա
Մարզպետների ընտրությունները տեղի կունենան քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 20-ին: 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T21:20+0400
2026-05-13T21:20+0400
2026-05-14T11:43+0400
ռուսաստան
ուկրաինա
բելգորոդ
բրյանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101902353_0:0:3168:1782_1920x0_80_0_0_452b800b4b326d3daa5e5bd593c8b85b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հրաժարական են տվել ՌԴ երկու սահմանամերձ և ուկրաինական ուժերի մշտական թիրախի ներքո գտնվող մարզերի՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները։Կրեմլը հայտնում է, որ Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը դիմում են ներկայացրել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր, ռազմական հատուկ գործողության մասնակից Ալեքսանդր Շուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։Նրանց երկուսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։Ալեքսանդր Շուվաևը ծնվել է 1981 թվականին Բելգորոդի մարզի Նոր Օսկոլ քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը, իսկ 2015 թվականին ավարտել է ուսումը ՌԴ ԶՈւ Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում։ Նա զինծառայությունն անցկացրել է Հյուսիսային Կովկասում, մասնակցել մարտական առաջադրանքների կատարմանը, ինչպես նաև մասնակցել է 2008 թվականին վրաց-օսական հակամարտության կարգավորմանը։ Շուվաևը մասնակցել է Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։2022 թվականից Շուվաևը մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը՝ «Սպարտացի» ազդականչով։ Հարավային ռազմական շրջանի՝ նրա ղեկավարած ստորաբաժանումները 2023 թվականի վերջին հաջողությամբ իրականացրել են Ավդեևկա քաղաքի ազատագրման առաջադրանքը։2026 թվականիմայիսի 13-ից Ալեքսանդր Շուվաևը փոխարինում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին, ով մարզը ղեկավարել է 2020 թվականից։
ուկրաինա
բելգորոդ
բրյանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101902353_184:0:2915:2048_1920x0_80_0_0_2f6e3273207f7196dcb1aeb59dbae1bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, բրյանսկ
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, բրյանսկ
Հրաժարական են տվել ՌԴ–ի ամենաշատ գնդակոծված 2 մարզերի մարզպետները. ով է փոխարինում նրանց
21:20 13.05.2026 (Թարմացված է: 11:43 14.05.2026) Մարզպետների ընտրությունները տեղի կունենան քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 20-ին:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հրաժարական են տվել ՌԴ երկու սահմանամերձ և ուկրաինական ուժերի մշտական թիրախի ներքո գտնվող մարզերի՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները։
Կրեմլը հայտնում է, որ Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը դիմում են ներկայացրել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր, ռազմական հատուկ գործողության մասնակից Ալեքսանդր Շուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։
Նրանց երկուսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։
Ալեքսանդր Շուվաևը ծնվել է 1981 թվականին Բելգորոդի մարզի Նոր Օսկոլ քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը, իսկ 2015 թվականին ավարտել է ուսումը ՌԴ ԶՈւ Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում։ Նա զինծառայությունն անցկացրել է Հյուսիսային Կովկասում, մասնակցել մարտական առաջադրանքների կատարմանը, ինչպես նաև մասնակցել է 2008 թվականին վրաց-օսական հակամարտության կարգավորմանը։ Շուվաևը մասնակցել է Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։
2022 թվականից Շուվաևը մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը՝ «Սպարտացի» ազդականչով։ Հարավային ռազմական շրջանի՝ նրա ղեկավարած ստորաբաժանումները 2023 թվականի վերջին հաջողությամբ իրականացրել են Ավդեևկա քաղաքի ազատագրման առաջադրանքը։
2026 թվականիմայիսի 13-ից Ալեքսանդր Շուվաևը փոխարինում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին, ով մարզը ղեկավարել է 2020 թվականից։