00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հին ձևեր և սև PR. քաղտեխնոլոգը՝ ընտրությունների մասնակիցների ռազմավարական սխալների մասին

© SputnikՀանրահավաքի մասնակից. արխիվային լուսանկար
Հանրահավաքի մասնակից. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Բաժանորդագրվել
Արմեն Բադալյանը նկատել է, որ որոշ քաղաքական ուժեր TikTok-ից և մյուս սոցցանցերից օգտվում են հիմնականում սև PR տարածելու համար:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերը քարոզչական աշխատանքի որակով շատ չեն փայլում, ռազմավարական մակարդակի սխալներ են գործում և ընդհանուր առմամբ մնացել են 1990-ականներում և գործում են ավելի քան 10 տարի առաջ չեղարկված մեծամասնական համակարգի տրամաբանությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Փորձագետը ընտրական տեխնոլոգիաների տեսանկյունից ռազմավարական սխալ է համարում կուսակցությունների և դաշինքների` ընդամենը 5-6 կետից բաղկացած նախընտրական ծրագրերում ապագա Հայաստանի ամբողջական «կերպարի» բացակայությունը:
«Նախևառաջ քաղաքական ուժերը պետք է հասկանան, թե ինչպիսի երկրում կցանկանային ապրել ընտրողները, ինչպես են նրանք տեսնում իրենց ապագան, և այդ հետազոտությունների հիման վրա նախընտրական ծրագրեր կազմեն: Պետք է նաև ցույց տալ, թե ինչպիսին են լինելու տնտեսության և պետական կառավարման կառուցվածքը, ինչ տեսք է ունենալու հեռահաղորդակցության շուկան, դատական համակարգը: Դրա փոխարեն առայժմ միայն ընդհանուր խոսքեր են լսվում «խաղաղության», «սահմանների փոխադարձ հարգանքի» մասին, կամ որ «մենք կստիպենք Ալիևին հաշվի նստել մեզ հետ»: Եվ ոչ մի կոնկրետություն: Հազար ներողություն՝ Ալիևին ինչպե՞ս եք ստիպելու»,- նշեց Բադալյանը:
Նա թվարկեց քարոզարշավի հիմնական դերակատարների սխալները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանը դիրքավորում է որպես պետություն, որը ձգտում է ինչ-որ կերպ գոյատևել գոյություն ունեցող սահմաններում, հարևանների հետ խաղաղություն հաստատելով՝ առանց ազգային շահերի վրա շեշտադրում անելու: Այսինքն՝ «խաղաղ Հայաստան՝ ներկայիս սահմաններում», բայց, ինչպես նշում է մեր զրուցակիցը, հստակություն չկա արտաքին քաղաքական վեկտորի հարցում՝ եվրոպական ինտեգրացիոն համակարգո՞ւմ, Ռուսաստանի հետ դաշինքո՞ւմ, ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ «ամենուր, բայց հիմնականում Եվրոպայի հետ»՝ որոշակի հավասարակշռություն պահպանելով:
«Ուժեղ Հայաստանը» հայտարարում է, որ հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ինչը նշանակում է, որ երկիրը տեսնում է ներկայիս սահմաններում: Քաղտեխնոլոգի տեսանկյունից՝ սա ըստ էության նույնն է, ինչ առաջարկում է ՔՊ-ն: Ստացվում է, որ նրանց միջև միակ տարբերությունն այն է, որ չեն լինի եկեղեցու դեմ հալածանքներ, որոնք կշարունակվեն, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» մնա իշխանության ղեկին:
«Բարգավաճ Հայաստանը» գյուղացիներին խոստանում է բարեփոխումներ ինչ-որ կոնկրետ ոլորտում և այլն, սակայն չկա ապագա Հայաստանի հեռանկարային պատկերը, այն Հայաստանի, որտեղ նրանց ընտրվելու դեպքում մենք կապրենք առաջիկա տարիներին:
Առաջիկա 20-50 տարիների համար երկրի ապագայի կոնկրետ նկարագրված տեսլական փորձագետը չի տեսնում նաև «Հայաստան» դաշինքի ծրագրում։
«Մայիսի 8-ից սկսած բոլորն ինչ-որ բան են խոստանում և խոստանալու են: Ինչպես հայտնի է, կետային խոստումներն արագ մոռացվում են: Այլ կերպ ասած՝ ամեն ինչն է մոռացվելու։ Հնչում են խոստումներ աշխատատեղեր բացելու, դեղերի գինը նվազեցնելու մասին: Պետք է կողմնորոշվել՝ հունիսի ընտրությունների ողջ իմաստը էժան դեղե՞րն են, թե՞ սա պայքար է ապագա կենսակերպի համար: Նույնը վերաբերում է նաև «խաղաղության» մասին թեզերին: Խաղաղ երկրում ապրելու ցանկությունը բավարար չէ, ավելի ծանրակշիռ ծրագրեր են պետք»,- կարծում է քաղտեխնոլոգը:
© SputnikԱրմեն Բադալյան
Политтехнолог Армен Бадалян - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Արմեն Բադալյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դինամիկ դարում մասնակիցները հիմնականում «քնկոտ քարոզարշավ» են անցկացնում՝ առաջնորդների ալարկոտ այցելություններով: Նա հիշեցրեց, որ 2015 թվականի դեկտեմբերի հանրաքվեով մեծամասնական համակարգը չեղարկվել է։ Այսինքն՝ այսօր Հայաստանում գործում են միայն կուսակցական ընտրություններ՝ համամասնական համակարգով, սակայն քաղաքական ուժերը շարունակում են PR -ակցիաները կառուցել այս կամ այն թեկնածուի անհատականության վրա, որը մարզերում պատասխանում է ընտրողների հարցերին և այլն։
Միաժամանակ այդ կուսակցություններից ոչ մեկում թիմ չի երևում, չի զգացվում, որ դա իշխանության հավակնող մասշտաբային ուժ է։ Այսինքն, փորձագետի խոսքով, թեև Հայաստանում ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով, սակայն մեծամասնականի ոգին պահպանվել է, և մենք նորից միայն առանձին առաջնորդների ենք տեսնում։
1990-ականներից մնացած սովորությունների թվում նա նշեց նաև «հզոր հանրահավաքներ» անցկացնելու հակումը, որոնք շարունակում են քաղաքական ուժի չափանիշ համարվել: Սակայն բազմաթիվ քաղաքական գործընթացներ սոցցանցերում են տեղի ունենում, և բազմամարդ հանրահավաքն ինքնին վճռորոշ նշանակություն չունի. փողոցում 5 հազար մարդ հավաքած կուսակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մեկ այլ կուսակցություն, որը ցանկացած պահի կարող է անօգուտ ցույցի համար 50 հազար մարդ հավաքել:
Ըստ Բադալյանի դիտարկումների՝ կան կուսակցություններ, որոնք օգտվում են TikTok-ից և այլ սոցիալական ցանցերից, բայց հիմնականում սև PR տարածելու համար: Խնդիրն այն է, նրա խոսքով, որ որոշակի ուղղությամբ տանող համակարգված բովանդակության բացակայության պայմաններում դա դառնում է «տեխնոլոգիա տեխնոլոգիայի համար» և արդյունք չի բերում:
«Հիմա «հզոր հանրահավաքների» ժամանակը չէ, հիմա արհեստական բանականության, ստեղծագործական մոտեցման ժամանակն է: Պետք է գոնե մի քիչ ավելի ակտիվ լինել: Նախընտրական քարոզարշավ է ընթանում, բայց քնկոտ վիճակ է»,- ընդգծեց փորձագետը:
Ինչ վերաբերում է իշխող ՔՊ-ի ակտիվ հակազդեցությանը երեք հիմնական ուժերին՝ «Հայաստան» դաշինքին, «Հզոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին, ապա, ըստ Բադալյանի, դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ նրանք քարոզչությունը սկսել են դեռևս նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, այլ որովհետև ՔՊ-ն նրանց համարում է իր հիմնական մրցակիցները: Բադալյանի խոսքով` «Միասնության թևերը» նույնպես շուտ է սկսել քարոզարշավը, բայց վարչապետն այս քաղաքական ուժին ընդհանրապես չի անդրադառնում, որովհետև մրցակից չի համարում՝ հասկանալով, որ այդ կուսակցությունն իր համար վտանգ չի ներկայացնում:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 ուժ է ընկալում որպես իր մրցակից: Եվ դա հիմքեր ունի, քանի որ այդ երեք ուժերը հանրագումարում կարող են ավելի շատ ձայներ ստանալ, քան իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: Բայց դա միայն այն դեպքում, եթե քվեարկությունն անցնի ազնիվ, արդար, թափանցիկ, ինչը խիստ կասկածելի է, քանի որ վարչական ռեսուրսը բավականին մեծ դեր է խաղալու առաջիկա ընտրություններում»,- կարծում է ընտրական տեխնոլոգիաների մասնագետը:
Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով` վարչական ռեսուրսի կիրառում կարող է համարվել որոշ նախարարների և կառավարության այլ գործող անդամների մասնակցությունը նախընտրական քարոզարշավին՝ առանց արձակուրդ մեկնելու: Մնալով իրենց պաշտոններին՝ նրանք կարող են «համատեղության կարգով» ընտրական գործընթացներ իրականացնել մարզերում: Որպես պաշտոնական արդարացում կարող է ծառայել այն, որ պաշտոնյան շարքային քաղաքացիների կյանքով հետաքրքրվելու, այս կամ այն քաղաքում կամ գյուղում տեղի բնակչությանը հուզող խնդիրները լուծելու ծառայողական պարտականություն ունի:
«Ելնելով ժողովրդավարական չափանիշներից՝ ճիշտ կլիներ, որ բոլորն արձակուրդ գնային: Բայց մենք ժողովրդավարական երկրում չենք ապրում, և նրանցից ոմանք կարող են արձակուրդ չգնալ, բացի վարչապետից և մի քանի նախարարներից: Լիովին հավանական է, որ արձակուրդ կգնան ոչ բոլորը և ընտրական գործունեություն կիրականացնեն՝ շարունակելով պաշտոնավարել: Որովհետև երբ արձակուրդ ես գնում, այսպես թե այնպես կտրվում ես վարչական ռեսուրսից, որն ունեն կառավարության անդամները»,- ասաց Բադալյանը:
Նա նաև քննադատեց «իրավական մահակի» քաղաքականությունը, որն օգտագործվում է դատավորների վրա ճնշում գործադրելու և քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար: Ըստ քաղտեխնոլոգի` իրավական գործընթացները պետք է հիմնվեն բացառապես օրենքի, ոչ թե «վերևից պատվերների» վրա:
«Մեր իրավական համակարգն աշխատում է ոչ թե օրենքներով, այլ «պետպատվերով»: Իրավապահ գործունեության քողի տակ Հայաստանում իրականացվում է «իշխանապահ» գործունեություն»»,- հեգնեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0