https://arm.sputniknews.ru/20260513/hhum-arajin-angam-fpv-drvonneri-taratsashrjanajin-arajnutjun-kanckacvi-manramasner-102114486.html
ՀՀ–ում առաջին անգամ FPV դրոնների տարածաշրջանային առաջնություն կանցկացվի. մանրամասներ
ՀՀ–ում առաջին անգամ FPV դրոնների տարածաշրջանային առաջնություն կանցկացվի. մանրամասներ
Sputnik Արմենիա
«ArmDrone համայնքը» Հայաստանում դրոնների թռիչքների մարզաձևը զարգացնելու նպատակ ունի։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T13:44+0400
2026-05-13T13:44+0400
2026-05-13T14:13+0400
հայաստան
դրոն
անօդաչու թռչող սարք (աթս)
մրցարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102108806_0:83:1600:983_1920x0_80_0_0_9b6c1a22206fe855273a9ab6c99f7f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի տարածաշրջանային մրցարշավի առաջնություն կանցկացվի, որին շուրջ 80 օպերատոր կմասնակցի։ Հայաստանում դրոնների տեխնոլոգիաների զարգացմամբ և ուսուցմամբ զբաղվող «ArmDrone համայնք» ՀԿ–ի հիմնադիր Հայկ Կարապետյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ներկայացրեց առաջնության մանրամասները։ՀՀ–ում մայիսի 15-17-ը ստեղծվելու է բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման նոր հարթակ` համախմբելով տարածաշրջանի լավագույն օդաչուներին և ոլորտի ներկայացուցիչներին: Մրցույթն անցկացվելու է Վահագնի թաղամասի «Ararat golf» ակումբում։Նա շեշտեց, որ բավականին ուժեղ մրցակիցներ են սպասվում Ռուսաստանից, բայց հույս հայտնեց, որ հայկական թիմն էլ հաղթանակներ կունենա։ Կարապետյանն ընդգծեց` մոտ 1-2 տարի անց հույս ունեն միջազգային մրցաշարերի մասնակցել ու հաղթել նաև աշխարհի մակարդակով չեմպիոններին։Մրցույթին մասնակցող դրոնները պետք է համապատասխանեն միջազգային չափորոշիչներին` պրոպելերի չափը` 5 դյույմ, արագությունը` 100-120 կմ/ժ։ Դրանք ինքնաշեն են` ի տարբերություն նկարահանման հնարավորություններ ունեցող դրոնների։ FPV դրոն կառավարելը բարդ է. ամեն վայրկյան պետք է վարել։Կարապետյանի խոսքով` իրենց համայնքն է առաջին անգամ FPV դրոններով մրցարշավ իրականացրել ՀՀ–ում, այժմ էլ միջազգային առաջնությունն է բերվել Հայաստան։ Նպատակն է տվյալ մարզաձևը զարգացնել ՀՀ–ում։«Մեր աշակերտները ամենավերջում են սկսում սովորել վարել այդ դրոնները, մինչ այդ դրոններ սարքել–հավաքել են սովորում։ Մարզումների ընթացքում շարժիչները վնասվում, կոտրվում են, ու անընդհատ վերանորոգման գործընթաց է տեղի ունենում, աշակերտներն էլ զարգացնում են իրենց հմտությունները»,– ասաց Կարապետյանը։Հայկական թիմի անդամ 14-ամյա Վարդան Ավետիսյանը, որը Կարապետյանի աշակերտն է, նշեց, որ ավելի փոքր տարիքից է հետաքրքրվել դրոններով, բայց 1,5 տարի է` զբաղվում FPV դրոնների մարզաձևով։Այս մրցարշավն իրականացնելու համար «ArmDrone համայնքին» օգնել են «Յուքոմ» ընկերությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102108806_90:0:1511:1066_1920x0_80_0_0_19218e274479f81d81db4be113a3a075.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս), մրցարշավ
հայաստան, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս), մրցարշավ
ՀՀ–ում առաջին անգամ FPV դրոնների տարածաշրջանային առաջնություն կանցկացվի. մանրամասներ
13:44 13.05.2026 (Թարմացված է: 14:13 13.05.2026) «ArmDrone համայնքը» Հայաստանում դրոնների թռիչքների մարզաձևը զարգացնելու նպատակ ունի։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի տարածաշրջանային մրցարշավի առաջնություն կանցկացվի, որին շուրջ 80 օպերատոր կմասնակցի։ Հայաստանում դրոնների տեխնոլոգիաների զարգացմամբ և ուսուցմամբ զբաղվող «ArmDrone համայնք» ՀԿ–ի հիմնադիր Հայկ Կարապետյանը
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ներկայացրեց առաջնության մանրամասները։
ՀՀ–ում մայիսի 15-17-ը ստեղծվելու է բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման նոր հարթակ` համախմբելով տարածաշրջանի լավագույն օդաչուներին և ոլորտի ներկայացուցիչներին: Մրցույթն անցկացվելու է Վահագնի թաղամասի «Ararat golf» ակումբում։
«Լինելու է FPV (First person view) դրոնների մրցարշավ։ Օպերատորները դնելու են FPV ակնոցներ ու վահանակների միջոցով ղեկավարելու են դրոնները։ Յուրաքանչյուր մոտեցման ժամանակ 4 մասնակից է դրոնների թռիչք իրականացնելու, ու ամենաարագները հաղթող են ճանաչվելու։ Մրցարշավին կմասնակցեն FPV դրոնների շուրջ 80 օպերատորներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ղազախստանից»,– ասաց Կարապետյանը։
Նա շեշտեց, որ բավականին ուժեղ մրցակիցներ են սպասվում Ռուսաստանից, բայց հույս հայտնեց, որ հայկական թիմն էլ հաղթանակներ կունենա։ Կարապետյանն ընդգծեց` մոտ 1-2 տարի անց հույս ունեն միջազգային մրցաշարերի մասնակցել ու հաղթել նաև աշխարհի մակարդակով չեմպիոններին։
Մրցույթին մասնակցող դրոնները պետք է համապատասխանեն միջազգային չափորոշիչներին` պրոպելերի չափը` 5 դյույմ, արագությունը` 100-120 կմ/ժ։ Դրանք ինքնաշեն են` ի տարբերություն նկարահանման հնարավորություններ ունեցող դրոնների։ FPV դրոն կառավարելը բարդ է. ամեն վայրկյան պետք է վարել։
Կարապետյանի խոսքով` իրենց համայնքն է առաջին անգամ FPV դրոններով մրցարշավ իրականացրել ՀՀ–ում, այժմ էլ միջազգային առաջնությունն է բերվել Հայաստան։ Նպատակն է տվյալ մարզաձևը զարգացնել ՀՀ–ում։
«Մեր աշակերտները ամենավերջում են սկսում սովորել վարել այդ դրոնները, մինչ այդ դրոններ սարքել–հավաքել են սովորում։ Մարզումների ընթացքում շարժիչները վնասվում, կոտրվում են, ու անընդհատ վերանորոգման գործընթաց է տեղի ունենում, աշակերտներն էլ զարգացնում են իրենց հմտությունները»,– ասաց Կարապետյանը։
Հայկական թիմի անդամ 14-ամյա Վարդան Ավետիսյանը, որը Կարապետյանի աշակերտն է, նշեց, որ ավելի փոքր տարիքից է հետաքրքրվել դրոններով, բայց 1,5 տարի է` զբաղվում FPV դրոնների մարզաձևով։
Այս մրցարշավն իրականացնելու համար «ArmDrone համայնքին» օգնել են «Յուքոմ» ընկերությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։