00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ–թուրքական գործընթացի հատուկ ներկայացուցիչները ողջունել են նոր կարգավորումը

© Photo : armenpressՌուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը
Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը  - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Բաժանորդագրվել
Ռուբինյանի խոսքով՝ շարունակվում են աշխատանքները սահմանի, այդ թվում Գյումրի–Կարս երկաթուղու բացման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հայ– թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը ողջունել են երկկողմ առևտրի արգելքի վերացումը։
Այսօր Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին հայտարարեց, որ Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն էլ, ողջունելով նոր փոփոխությունը, հույս հայտնեց, որ այս քայլը կարող է տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:
ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով կարգավորումը, գրել է, որ սա լավ լուր է գործարարների համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ, առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
«Շարունակում ենք աշխատել սահմանի, այդ թվում Գյումրի–Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,- գրել է Ռուբինյանը։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն էլ X-ի էջում գրել է, որ ևս մեկ կարևոր քայլ է կատարվել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին:
«Ես ցանկանում եմ, որ դա բարենպաստ լինի առաջին հերթին երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»,- նշել է Քըլըչը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և ականջին շշնջաց` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի ասածը լսվեց նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ էր շշնջում Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշեց՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետև որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը, մինչդեռ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը դա թույլ չէր տալիս։
Լրահոս
0