https://arm.sputniknews.ru/20260513/hajastann-arajika-orerin-kversksi-heghuk-gazi-nermutsumy-iranic-papvojan-102129553.html
Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից. Պապոյան
Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից. Պապոյան
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանը հին գների վերադարձն այս փուլում իրատեսական չի համարում։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T15:58+0400
2026-05-13T15:58+0400
2026-05-13T16:29+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
գազ
հեղուկ գազ
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101490689_0:297:2398:1646_1920x0_80_0_0_433522acfee5f909d3ab4b9c86104e59.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից։ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը գտնվում է արձակուրդի մեջ։Նա նշեց, որ մայիսի սկզբին Հայաստան մուտք էր գործում շատ քիչ քանակի հեղուկ գազ, ինչի հետևանքով շուկայում խնդիրներ էին առաջացել, հեղուկ գազ չկար։Ըստ նրա` բոլոր ուղղություններով աշխատում են, որ գներն իջնեն, ու դրա վրա կարող է ազդել իրանական հեղուկ գազի մուտքը։Պապոյանը վստահեցրեց, որ Ռուսաստանից հեղուկ գազն այս օրերին անխափան գալիս է Հայաստան, սակայն ՌԴ–ում գների աճ է եղել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել մեր տեղական շուկայի վրա։Հեղուկ գազի գինը Հայաստանում մոտ մեկ ամիս առաջ մեկ խմ–ի դիմաց 170-180 դրամ էր։ Ապրիլի կեսերից հեղուկ գազի գները սկսեցին բարձրանալ՝ հասնելով 280–300 դրամի։ Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում Ռուսաստանից և Իրանից։Եթե ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101490689_197:234:2230:1759_1920x0_80_0_0_8baa5e0c7cef621871294de95fff3775.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, գազ, հեղուկ գազ, գևորգ պապոյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, գազ, հեղուկ գազ, գևորգ պապոյան
Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից. Պապոյան
15:58 13.05.2026 (Թարմացված է: 16:29 13.05.2026) Գևորգ Պապոյանը հին գների վերադարձն այս փուլում իրատեսական չի համարում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից։ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը գտնվում է արձակուրդի մեջ։
«Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցեց, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը կրկին կազդի գների վրա»,– ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ մայիսի սկզբին Հայաստան մուտք էր գործում շատ քիչ քանակի հեղուկ գազ, ինչի հետևանքով շուկայում խնդիրներ էին առաջացել, հեղուկ գազ չկար։
«Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է. Հայաստանում կա հեղուկ գազ բոլոր տեղերում։ Եթե գազի գինը նախկինում գերազանցում էր 300 դրամը, այն արդեն նվազել է։ Ապարանում ես նոր տեսա, որ հեղուկ գազի գինը հիմա 240 դրամ է։ Արդյոք դա այն գի՞նն է, որը պիտի լինի։ Ես կարծում եմ՝ ոչ, պետք է իջնի, թեև պրոցեսը դանդաղ գնում է։ Այս փուլում վերադարձ հին գներին պակաս իրատեսական եմ համարում, բայց եթե մի շաբաթ հետո անգամ 200 դրամ լինի, դա ֆանտաստիկ կլինի»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` բոլոր ուղղություններով աշխատում են, որ գներն իջնեն, ու դրա վրա կարող է ազդել իրանական հեղուկ գազի մուտքը։
Պապոյանը վստահեցրեց, որ Ռուսաստանից հեղուկ գազն այս օրերին անխափան գալիս է Հայաստան, սակայն ՌԴ–ում գների աճ է եղել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել մեր տեղական շուկայի վրա։
Հեղուկ գազի գինը Հայաստանում մոտ մեկ ամիս առաջ մեկ խմ–ի դիմաց 170-180 դրամ էր։ Ապրիլի կեսերից հեղուկ գազի գները սկսեցին բարձրանալ՝ հասնելով 280–300 դրամի։ Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում Ռուսաստանից և Իրանից։