https://arm.sputniknews.ru/20260513/haeki-nerdrumajin-tsragiry-hastatvec-tnoreny-patmec-te-inch-en-anelu-2026-tvakanin-102112799.html
ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագիրը հաստատվեց. տնօրենը պատմեց, թե ինչ են անելու 2026 թվականին
ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագիրը հաստատվեց. տնօրենը պատմեց, թե ինչ են անելու 2026 թվականին
Sputnik Արմենիա
Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ատոմակայանի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի վերանորոգման աշխատանքները սկսվել են, մրցութային գործընթացի... 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T13:03+0400
2026-05-13T13:03+0400
2026-05-13T13:16+0400
հայաստան
ատոմակայան
էդուարդ մարտիրոսյան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/53/21255381_0:0:1600:901_1920x0_80_0_0_fcb16239a27d95580ab0ce760f82b182.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ի` 2026 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 4 մլրդ 183 մլն 900 հազար դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` համաձայնություն տալով ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրին:«ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 10,0 տոկոս մաշվածության նորմա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:Որոշումն ուժի մեջ է մտնում «Հայկական ատոմային էլեկտրակայանին» օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:Նիստից հետո խոսելով այս տարվա ծրագրերի մասին` ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ատոմակայանի հովացման աշտարակների վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել, կապալառուին` հայկական «Էմ գրուպ» ընկերությանը, մնացել է մոտ 50 մլն դրամի ապրանք ներկրել (ընդհանուր աշխատանքի ծավալը շուրջ 100 մլն դրամ է)։Նա անդրադարձավ նաև մետաղի այն նմուշներին, որոնք պետք է ուղարկվեին Ռուսաստան։ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին խմբաքանակը 2025 թվականին արդեն ուղարկվել է, իսկ 2–րդ խմբաքանակը ռեակտորի իրանից հանվել է, տեղավորել հատուկ կոնտեյների մեջ և առաջիկա օրերին կուղարկվի ՌԴ` որոշելու պաշարը և իրականացնելու ռեակտորի իրանի ամրության հաշվարկները։«Առաջին խմբաքանակի նախնական պատասխանը դրական էր, որ թրծումն իր էֆեկտիվությունը տվել է, և, ըստ կոնկրետացված տվյալների, մինչև 2039 թվականը ռեակտորի իրանը կարող է աշխատել։ Իհարկե, 2036 թ․-ին, եթե անհրաժեշտություն լինի, հաշվարկներ կանենք ատոմակայանի լրացուցիչ տարիների աշխատանքի համար, ինչու ոչ, նաև նորից թրծում կանենք»,– վստահեցրեց ՀԱԷԿ–ի տնօրենը։Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ատոմակայանի պահեստարանի 4–րդ բլոկի կառուցումն այս տարի պետք է ավարտվի, նախագծողը ֆրանսիական ընկերությունն է, որը նաև իրականացնելու է հսկողություն։Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/53/21255381_171:0:1595:1068_1920x0_80_0_0_7c63c5dfa7b408a9ca3fec8dc6eabb4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, էդուարդ մարտիրոսյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), ներդրում
հայաստան, ատոմակայան, էդուարդ մարտիրոսյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), ներդրում
ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագիրը հաստատվեց. տնօրենը պատմեց, թե ինչ են անելու 2026 թվականին
13:03 13.05.2026 (Թարմացված է: 13:16 13.05.2026) Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ատոմակայանի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի վերանորոգման աշխատանքները սկսվել են, մրցութային գործընթացի շրջանակում դա անում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմում գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ի` 2026 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 4 մլրդ 183 մլն 900 հազար դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: Այսօր նման
որոշում կայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` համաձայնություն տալով ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրին:
«ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 10,0 տոկոս մաշվածության նորմա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում «Հայկական ատոմային էլեկտրակայանին» օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Նիստից հետո խոսելով այս տարվա ծրագրերի մասին` ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ատոմակայանի հովացման աշտարակների վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել, կապալառուին` հայկական «Էմ գրուպ» ընկերությանը, մնացել է մոտ 50 մլն դրամի ապրանք ներկրել (ընդհանուր աշխատանքի ծավալը շուրջ 100 մլն դրամ է)։
«Ինչ վերաբերում է պատասխանատու սպառիչների հովացման համակարգին, ապա արդեն իսկ սկսվել են վերանորոգման աշխատանքները, մրցութային գործընթացի շրջանակում դա անում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմում գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը։ Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են ապրիլից։ Այս պահին իրականացվում են դեմոնտաժի և զուգահեռ մոնտաժի աշխատանքներ»,– մանրամասնեց Մարտիրոսյանը։
Նա անդրադարձավ նաև մետաղի այն նմուշներին, որոնք պետք է ուղարկվեին Ռուսաստան։ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին խմբաքանակը 2025 թվականին արդեն ուղարկվել է, իսկ 2–րդ խմբաքանակը ռեակտորի իրանից հանվել է, տեղավորել հատուկ կոնտեյների մեջ և առաջիկա օրերին կուղարկվի ՌԴ` որոշելու պաշարը և իրականացնելու ռեակտորի իրանի ամրության հաշվարկները։
«Առաջին խմբաքանակի նախնական պատասխանը դրական էր, որ թրծումն իր էֆեկտիվությունը տվել է, և, ըստ կոնկրետացված տվյալների, մինչև 2039 թվականը ռեակտորի իրանը կարող է աշխատել։ Իհարկե, 2036 թ․-ին, եթե անհրաժեշտություն լինի, հաշվարկներ կանենք ատոմակայանի լրացուցիչ տարիների աշխատանքի համար, ինչու ոչ, նաև նորից թրծում կանենք»,– վստահեցրեց ՀԱԷԿ–ի տնօրենը։
Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ատոմակայանի պահեստարանի 4–րդ բլոկի կառուցումն այս տարի պետք է ավարտվի, նախագծողը ֆրանսիական ընկերությունն է, որը նաև իրականացնելու է հսկողություն։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։