Բացահայտվել է կիբեռհանցագործության հերթական դեպքը. ՆԳՆ
Բաժանորդագրվել
Հանցավոր խումբը գործել է Արագածոտնի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ոստիկանները բացահայտել են կիբեռհանցագործության հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:
Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։
«Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ»,– նշված է հաղորդագրությունում։
Հանցավոր խումբը օգտագործել է բարձր տեխնոլոգիական լուծումներ։ Օրինակ` օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգեր:

«Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար: Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը: Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն»,– ասված է հաղորդագրությունում։
Իսկ թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով` հանցավոր խումբը կիրառել է քողարկման հատուկ մեթոդներ, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի: