00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անդերի հանտավիրուսի 9 հաստատված դեպք կա. ՀՎԿԱԿ–ն մանրամասներ է հայտնում

© Sputnik / Aram NersesyanԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Բաժանորդագրվել
Անդերի հանտավիրուսը հանտավիրուսի միակ տեսակն է, որը կարող է փոխանցվել մարդուց մարդու։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Անդերի հանտավիրուսի 9 հաստատված դեպք կա աշխարհում, դրանք գրանցվել են Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգստում։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը` ներկայացնելով հիվանդության տվյալներն այս պահի դրությամբ։
Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։
«Մայիսի 10-ին MV Hondius զբոսանավը ժամանել է Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգիստ։ Դրանից հետո իրականացվել է ուղևորների իջեցում և հայրենադարձության չվերթներ դեպի նրանց բնակության երկրներ։ Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից՝ 9-ը հաստատված, իսկ 2-ը՝ հավանական։ Հայտնաբերված հիվանդները զբոսանավի ուղևորներ են կամ ունեցել են սերտ շփում նրանց հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հայրենադարձված ուղևորներն անցել են բժշկական զննում, նրանցից վերցվել են լաբորատոր նմուշներ։ Դրանից հետո հատուկ պայմաններով տեղափոխվել են մեկուսացման վայրեր, որտեղ բժշկական հսկողության ներքո կանցկացնեն կարանտինային շրջան։ Այս պահին շարունակվում են նաև կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և բժշկական հսկողության աշխատանքները։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։ Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը նույնպես գնահատվում է ցածր»,– նշվում է հաղորդագրությունում։
Այս պահին ԱՀԿ-ն ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ չի առաջարկում։
Լրահոս
0