https://arm.sputniknews.ru/20260513/amnn-evrvopajin-mghum-e-khvor-tshgnazhami-rd-artgvortsnakharar-102105719.html
ԱՄՆ–ն Եվրոպային մղում է խոր ճգնաժամի. ՌԴ արտգործնախարար
ԱՄՆ–ն Եվրոպային մղում է խոր ճգնաժամի. ՌԴ արտգործնախարար
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ Եվրոպան հավանաբար ամենաշատը կտուժի Հորմուզի նեղուցի ճգնաժամից։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T11:29+0400
2026-05-13T11:29+0400
2026-05-13T11:30+0400
ռուսաստան
ամն
եվրոպա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102102874_0:0:1280:720_1920x0_80_0_0_4711904bb6763eb7b33c6ca14fdc45bd.jpg
ԱՄՆ-ն Եվրոպային մղում է էներգետիկ և պարենային խոր ճգնաժամի: «RT India»-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:Նախարարի խոսքով՝ եվրոպական երկրների բյուջեները կծանրաբեռնվեն նաև սրանով՝ ի հավելումն այն հարյուր միլիարդավոր եվրոների, որոնք Եվրոպան լցնում է Ուկրաինա, որպեսզի վերջինս շարունակի եվրոպական ագրեսիան ՌԴ-ի դեմ:Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. ԼավրովԼավրովը նշել է` հետաքրքիր է իմանալ՝ արդյոք եվրոպական երկրների իշխանություններն իրենց խորհրդարաններին ներկայացնո՞ւմ են վիճակագրություն այն մասին, թե որքան թանկ է Եվրոպայի համար էներգիան, որն այժմ ստանում են բոլորովին այլ աղբյուրներից՝ էժան ռուսական ածխաջրածինների փոխարեն:2025 թվականի հոկտեմբերի կեսերին Եվրամիության խորհուրդը հաստատեց 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի մատակարարումներից փուլ առ փուլ հրաժարվելու փաստաթուղթը: Գործող պայմանագրերի համար անցումային շրջանը կպահպանվի մինչև 2028 թվականի հունվարի 1-ը: Մինչև հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ համաձայնագրերի համար ռուսական հեղուկացված բնական գազի ներկրման արգելքը սկսել է գործել 2026 թվականի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազինը՝ հունիսի 17-ից:Լավրովն ու Ռուբիոն հեռախոսով ճշգրտել են միմյանց դիրքորոշումները
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102102874_161:0:1121:720_1920x0_80_0_0_ed9dd5462200b8b5e872fd2748508608.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, եվրոպա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ամն, եվրոպա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԱՄՆ–ն Եվրոպային մղում է խոր ճգնաժամի. ՌԴ արտգործնախարար
11:29 13.05.2026 (Թարմացված է: 11:30 13.05.2026) Նախարարի խոսքով՝ Եվրոպան հավանաբար ամենաշատը կտուժի Հորմուզի նեղուցի ճգնաժամից։
ԱՄՆ-ն Եվրոպային մղում է էներգետիկ և պարենային խոր ճգնաժամի: «RT India»-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եվրոպան՝ որպես գաղութատիրության հայրենիք, իհարկե, արդեն կորցրել է իր կարողությունները: Հիմա այդ կարողությունները լիարժեք դրսևորում է ԱՄՆ–ն, որը Եվրոպային մղում է խոր ճգնաժամի՝ թե՛ էներգետիկ, թե՛ պարենային: Եվրոպան հավանաբար ամենաշատը կտուժի Հորմուզի նեղուցի ճգնաժամից: Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսական գազ և ռուսական նավթ գնելու արգելքը նշանակում է անցում ամերիկյան հեղուկացված բնական գազի գնման, որն անհամեմատ թանկ է»,- նշել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ եվրոպական երկրների բյուջեները կծանրաբեռնվեն նաև սրանով՝ ի հավելումն այն հարյուր միլիարդավոր եվրոների, որոնք Եվրոպան լցնում է Ուկրաինա, որպեսզի վերջինս շարունակի եվրոպական ագրեսիան ՌԴ-ի դեմ:
Լավրովը նշել է` հետաքրքիր է իմանալ՝ արդյոք եվրոպական երկրների իշխանություններն իրենց խորհրդարաններին ներկայացնո՞ւմ են վիճակագրություն այն մասին, թե որքան թանկ է Եվրոպայի համար էներգիան, որն այժմ ստանում են բոլորովին այլ աղբյուրներից՝ էժան ռուսական ածխաջրածինների փոխարեն:
2025 թվականի հոկտեմբերի կեսերին Եվրամիության խորհուրդը հաստատեց 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի մատակարարումներից փուլ առ փուլ հրաժարվելու փաստաթուղթը: Գործող պայմանագրերի համար անցումային շրջանը կպահպանվի մինչև 2028 թվականի հունվարի 1-ը: Մինչև հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ համաձայնագրերի համար ռուսական հեղուկացված բնական գազի ներկրման արգելքը սկսել է գործել 2026 թվականի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազինը՝ հունիսի 17-ից: