00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զրպարտությո՞ւն, թե՞ կարծիք. դատարանը մերժել է Կարապետյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավորի

Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ հայցի՝ Ազատ Արշակյանը հրապարակայնորեն ասել էր, թե Սամվել Կարապետյանը գործում է ՀՀ–ի դեմ, պաշտպանում է այլ երկրի շահերը, հարկեր չի վճարում և այլ նմանատիպ հայտարարություններ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի` զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակային հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Ազատ Արշակյանը ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել էր որոշ արտահայտություններ, մասնավորապես, «իր կուլտուրան կողոպտելն է», «Կարապետյանը գործում է ՀՀ–ի դեմ», «հարկերը չի վճարում» և այլն։
«Միջնորդությունը մերժվել է, քանի որ հայցադիմումին կցված փաստաթղթերով հաստատվում է` Արշակյանը Կարապետյանի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել։ Դա բավարար չէ, որպեսզի այնպիսի եզրահանգում լինի, թե Ազատ Արշակյանը շարունակելու է պարբերաբար իր ելույթներում նման տեղեկություններ հայտնել, որոնք ըստ Կարապետյանի զրպարտչական կամ վիրավորական բնույթի են լինելու»,– ասված է դատական ակտում։
Սամվել Կարապետյանը դատարանին խնդրել էր Ազատ Արշակյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները` «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով տեսաուղերձ հղելով։ Նշվել էր, որ դրանք արատավորում են Սամվել Կարապետյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։
Դատարանին ներկայացրած պահանջի համաձայն` տեսաուղերձով հերքմամբ հանդես գալու անհնարինության դեպքում` Ազատ Արշակյանին պետք է պարտավորեցնեին հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ ունեցող որևէ տպագիր թրեթի միջոցով հրապարակել հերքման տեքստը։ Պահանջվում էր նաև Արշակյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 մլն դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսի գումարը (պետական տուրք և փաստաբանի վարձատրություն)։ Կարապետյանն այս արտահայտությունները գնահատել էր որպես փաստացի տվյալներ, ոչ թե կարծիք։
Լրահոս
0