00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՆԳՆ–ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

© PhotoՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2026
Բաժանորդագրվել
Նախարարը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Այս տվյալը ներկայացվել է գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
«Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը․ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։
Արփինե Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ուղղված ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանը։
Լրահոս
0