00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կրակելով չի կարողացել սպանել՝ վրաերթի է ենթարկել. 35-ամյա տղամարդը կալանավորված է

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ քրեական օրենսգրքի` «սպանություն» հոդվածի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երկամսյա կալանքի որոշում է կայացվել օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքով մեղադրվող 35–ամյա ոմն Սարգիս Ս.–ի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ինչպես հայտնում է կայքը` Երևանի բնակիչ 35–ամյա Սարգիս Ս.–ն մայիսի 9–ին իր վարած «Mercedes GLE»–ով եկել է Նուբարաշենի խճուղի և ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Երևանի բնակիչ 41–ամյա Գագիկ Հախվերդյանի ուղղությամբ` նրան սպանելու նպատակով։
Հախվերդյանը կարողանում է խուսափել կրակոցներից ու դիմում փախուստի, սակայն Սարգիս Ս․–ն հետապնդում նրան ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, ապա դիմում փախուստի՝ նպատակ ունենալով հատել ՀՀ սահմանը և հասնել Վրաստան։ Մինչդեռ հասնելով Տավուշի մարզի Իջևան–Դիլիջան ավտոճանապարհի 13–րդ կմ հատված` նրա ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում։
Սարգիս Ս․–ն կարողանում է դուրս գալ ավտոմեքենայից ու հայտնվում գետի մյուս ափին։ Այստեղից ՀՀ ՆԳՆ հրշեջ–փրկարարները նրան տեղափոխում են «Դիլիջան» ԲԿ։
Մահացած Գագիկ Հախվերդյանի մարմինը անհայտ անձինք մայիսի 9–ի լույս 10–ի գիշերը Էրեբունի վարչական շրջանի գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն և անմիջապես հեռանում։
ՀՀ քրեական օրենսգրքի` «սպանություն» հոդվածի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։
Shamshyan.com–ի տեղեկություններով` «Դիլիջան» ԲԿ–ում սպանություն կատարած Սարգիս Ս․–ն, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, մայիսի 10–ին փորձում է հիվանդանոցից փախչել, սակայն պարեկները բռնում են նրան, քանի որ արդեն իսկ տեղեկություններ են ունեցել, որ սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են նրան։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Դատական նիստից հետո նրան անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։
Լրահոս
0