https://arm.sputniknews.ru/20260512/irany-banakcutjunneri-versksman-hamar-5-pajman-e-arajadrel-amn-in-zlm-102097303.html
Իրանը բանակցությունների վերսկսման համար 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ին. ԶԼՄ
Իրանը բանակցությունների վերսկսման համար 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանը պակիստանցի միջնորդին փոխանցել է, որ հրադադարից հետո Արաբական ծովի և Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակման շարունակությունն ավելի է ուժեղացնում ԱՄՆ-ի հետ... 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T23:25+0400
2026-05-12T23:25+0400
2026-05-12T23:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն վերսկսի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի 5 պայմանները: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին։«Այդ պայմանների ամբողջությունը որոշվել է բացառապես վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»,– նշել է աղբյուրը։Գործակալության զրուցակցի խոսքով` Իրանը պակիստանցի միջնորդին է փոխանցել, որ հրադադարից հետո Արաբական ծովի և Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակման շարունակությունն ավելի է ուժեղացնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անվստահությունը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
Իրանը բանակցությունների վերսկսման համար 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ին. ԶԼՄ
23:25 12.05.2026 (Թարմացված է: 23:27 12.05.2026) Իրանը պակիստանցի միջնորդին փոխանցել է, որ հրադադարից հետո Արաբական ծովի և Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակման շարունակությունն ավելի է ուժեղացնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անվստահությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն վերսկսի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի 5 պայմանները: Այս մասին հայտնում է
«Fars» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես` Լիբանանում, Իրանի դեմ պատժամիջոցների վերացում, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։
«Այդ պայմանների ամբողջությունը որոշվել է բացառապես վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»,– նշել է աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով` Իրանը պակիստանցի միջնորդին է փոխանցել, որ հրադադարից հետո Արաբական ծովի և Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակման շարունակությունն ավելի է ուժեղացնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անվստահությունը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։