https://arm.sputniknews.ru/20260512/hhum-derevs-chtsnvats-erekhan-arden-partq-uni-ir-userin-patgamavvor-102092415.html
ՀՀ–ում դեռևս չծնված երեխան արդեն պարտք ունի իր ուսերին. պատգամավոր
ՀՀ–ում դեռևս չծնված երեխան արդեն պարտք ունի իր ուսերին. պատգամավոր
Sputnik Արմենիա
Վարդանյանը հայտարարեց՝ 8 մլրդ դոլարով Հայաստանում հնարավոր էր կառուցել ոչ միայն ենթակառուցվածքներ, թունելներ և կամուրջներ, այլև մի ամբողջ քաղաք: 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T19:47+0400
2026-05-12T19:47+0400
2026-05-12T19:48+0400
հայաստան
երեխա
պարտք
քրիստինե վարդանյան
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101942183_0:0:2560:1441_1920x0_80_0_0_0306f679051e95398a263e48db27397a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում դեռ չծնված երեխան արդեն պարտք ունի իր ուսերին, քանի որ վերջին տարիներին երկրի պետական պարտքն ավելացել է 8 մլրդ դոլարով և 2025 թվականին հասել 13,85 մլրդ դոլարի։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Նրա խոսքով՝ նման ծավալի գումարներով երկրում հնարավոր էր իրականացնել լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր։Նա նշեց, որ իշխանությունները ծախսերի մի մասը բացատրում են սպառազինության գնումներով, որոնք նախատեսում են ցուցադրել մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ: Միևնույն ժամանակ, պատգամավորի կարծիքով, նույնիսկ նոր զենքի առկայությունը չի երաշխավորում, որ ներկայիս իշխանությունները կկարողանան ապահովել երկրի անվտանգությունը:«Եթե նրանք չեն կատարել 2021 թվականին տված ոչ մի նախընտրական խոստում, ինչու՞ պետք է քաղաքացիները հավատան, որ 2026 թվականի խոստումները կյանքի կկոչվեն»,- ասաց Վարդանյանը։Պատգամավորը նաև ընդգծեց, որ հասարակությունը մինչև հիմա ամբողջական տվյալներ չունի հայրենիքի համար մղված բոլոր մարտերում զոհվածների թվի մասին:Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101942183_161:0:2436:1706_1920x0_80_0_0_2972c73fd9cb701238c60aa5cee1f2f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, պարտք, քրիստինե վարդանյան, իշխանություն
հայաստան, երեխա, պարտք, քրիստինե վարդանյան, իշխանություն
ՀՀ–ում դեռևս չծնված երեխան արդեն պարտք ունի իր ուսերին. պատգամավոր
19:47 12.05.2026 (Թարմացված է: 19:48 12.05.2026) Վարդանյանը հայտարարեց՝ 8 մլրդ դոլարով Հայաստանում հնարավոր էր կառուցել ոչ միայն ենթակառուցվածքներ, թունելներ և կամուրջներ, այլև մի ամբողջ քաղաք:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում դեռ չծնված երեխան արդեն պարտք ունի իր ուսերին, քանի որ վերջին տարիներին երկրի պետական պարտքն ավելացել է 8 մլրդ դոլարով և 2025 թվականին հասել 13,85 մլրդ դոլարի։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ նման ծավալի գումարներով երկրում հնարավոր էր իրականացնել լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր։
«Հայաստանում 8 մլրդ դոլարով կարելի էր ոչ միայն ենթակառուցվածքներ, թունելներ և կամուրջներ կառուցել, այլև նույնիսկ մի ամբողջ քաղաք։ Սակայն վերցնելով այդ պարտքը՝ ոչինչ չի արվել։ Նույնիսկ մետրոյի «Աջափնյակ» կայարանն այդպես էլ չկառուցվեց», - հայտարարեց Վարդանյանը։
Նա նշեց, որ իշխանությունները ծախսերի մի մասը բացատրում են սպառազինության գնումներով, որոնք նախատեսում են ցուցադրել մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ: Միևնույն ժամանակ, պատգամավորի կարծիքով, նույնիսկ նոր զենքի առկայությունը չի երաշխավորում, որ ներկայիս իշխանությունները կկարողանան ապահովել երկրի անվտանգությունը:
«Եթե նրանք չեն կատարել 2021 թվականին տված ոչ մի նախընտրական խոստում, ինչու՞ պետք է քաղաքացիները հավատան, որ 2026 թվականի խոստումները կյանքի կկոչվեն»,- ասաց Վարդանյանը։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ հասարակությունը մինչև հիմա ամբողջական տվյալներ չունի հայրենիքի համար մղված բոլոր մարտերում զոհվածների թվի մասին:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։