https://arm.sputniknews.ru/20260512/5000-drami-hamar-hashivneri-vra-argelanq-en-dnum-lusavvor-hajastany-hkats-i-mvot-e-102070862.html
5000 դրամի համար հաշիվների վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանը» ՀԿԱԾ-ի մոտ է
5000 դրամի համար հաշիվների վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանը» ՀԿԱԾ-ի մոտ է
Sputnik Արմենիա
Մարուքյանի խոսքով՝ տուգանքը հիմա մեր պետական բյուջեում պլանավորված եկամտի աղբյուր է։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T12:01+0400
2026-05-12T12:01+0400
2026-05-12T12:09+0400
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
էդմոն մարուքյան
«լուսավոր հայաստան» կուսակցություն
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101979893_22:0:1259:696_1920x0_80_0_0_21fbb854fbd276b36740c3d1babeb145.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտ։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկում է ծառայության աճուրդների կայք այցելել ու փոքրիկ ուսումնասիրություն անել, թե ինչքան բան է բռնագանձվում և աճուրդով վաճառվում։Ըստ նրա՝ վիճակագրությամբ ամեն տարի ՀՀ քաղաքացին ավելի ու ավելի շատ տուգանք է վճարում։ Նրա խոսքով՝ տուգանքը հիմա մեր պետական բյուջեում պլանավորված եկամտի աղբյուր է։Մարուքյանի խոսքով՝ արգելանքն արագորեն դրվում է հաշիվների վրա, բայց հետո նույն արագությամբ չի հանվում։ «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավի ժամանակ նրանց հետ հանդիպման եկավ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը եկել էր Հարկադիր կատարողի տոնը նշելու։ Գալյանը նշեց՝ մարդիկ տուգանվում են իրավախախտումների համար, Մարուքյանն էլ հակադարձեց՝ տուգանքին ձև ու չափ կա։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101979893_176:0:1104:696_1920x0_80_0_0_c697a52821c147cdeda600dd39bafe7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ), էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ), էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ
5000 դրամի համար հաշիվների վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանը» ՀԿԱԾ-ի մոտ է
12:01 12.05.2026 (Թարմացված է: 12:09 12.05.2026) Մարուքյանի խոսքով՝ տուգանքը հիմա մեր պետական բյուջեում պլանավորված եկամտի աղբյուր է։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտ։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկում է ծառայության աճուրդների կայք այցելել ու փոքրիկ ուսումնասիրություն անել, թե ինչքան բան է բռնագանձվում և աճուրդով վաճառվում։
«Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված, մարդիկ ուղղակի տեղյակ չեն, բայց հետախուզման մեջ գտնվող գույք ունեն, օրինակ` մեքենադ վարում ես, մեկ էլ պարեկը կանգնեցնում է, ասում՝ Ձեր մեքենան հետախուզվում է։ Հետո պարզվում է, որ մի 5000 դրամի պատճառով, դատարանների ու դատական վերահսկողության, իրական արդարադատության բացակայության պատճառով էս մարմինը հետախուզում է հայտարարել մեքենայիդ նկատմամբ, 5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանքներ է դրել»,- ասաց Մարուքյանը։
Ըստ նրա՝ վիճակագրությամբ ամեն տարի ՀՀ քաղաքացին ավելի ու ավելի շատ տուգանք է վճարում։ Նրա խոսքով՝ տուգանքը հիմա մեր պետական բյուջեում պլանավորված եկամտի աղբյուր է։
Մարուքյանի խոսքով՝ արգելանքն արագորեն դրվում է հաշիվների վրա, բայց հետո նույն արագությամբ չի հանվում։ «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավի ժամանակ նրանց հետ հանդիպման եկավ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը եկել էր Հարկադիր կատարողի տոնը նշելու։ Գալյանը նշեց՝ մարդիկ տուգանվում են իրավախախտումների համար, Մարուքյանն էլ հակադարձեց՝ տուգանքին ձև ու չափ կա։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։