Որոշակի դառնության զգացում ունեմ. Փաշինյանը` Վեդիում սեռական բռնության դեպքի մասին
15:20 11.05.2026 (Թարմացված է: 15:30 11.05.2026)

© Photo : Screenshot
Բաժանորդագրվել
ՔՊ վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ նման դեպքերում բոլոր պատասխանատուները պետք է վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերեն իրենց երեխայի նկատմամբ հնարավոր տեղի ունեցած պոտենցիալ դեպքին։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործի հետ կապված Նիկոլ Փաշինյանը դիմել է իրավապահ համակարգին ու ստացել որոշակի տեղեկատվություն։ Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում այդ մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Փաշինյանը` չմանրամասնելով, թե ինչ կոնկրետ տեղեկություն է ստացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։ Մայիսի 11-ին 2 ամսով կալանավորվել է նաև այդ դեպքով անցնող երրորդ անձը՝ Վ.Ե.-ն։

Ձերբակալվել էր նաև աղջիկների հորեղբայրը, որը անցնում էր 2 դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, իսկ մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։ Մայիսի 9-ին նա ազատ է արձակվել։
«Որոշակի դառնության զգացում ունեմ, ինչպես նաև պահանջում եմ, որ հատկապես այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերեն իրենց երեխայի նկատմամբ հնարավոր տեղի ունեցած պոտենցիալ դեպքին»,– ընդգծեց նա։
Փաշինյանը հիշեցրեց` երբ քաղաքական հարթակներում ասում է` «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն` իմ ընտանիքն է» կարգախոսը, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում` իրավապահների աշխատանքում։
Նրա խոսքով` եթե մի փոքր անգամ շեղում տեսում է այդ կարգախոսից, իր համար դա բացարձակապես անընդունելի է։
Փաշինյանի խոսքով` իրավապահ համակարգի այն պաշտոնյաները, որոնք այս դեպքով թերացել են իրենց աշխատանքի մեջ, ապա իրենց նկատմամբ համապատասխան հետևանքներ լինեն։
«Մարզային պատասխանատուները պետք է անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման համար»,– վստահեցրեց նա։
«Մարզային պատասխանատուները պետք է անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման համար»,– վստահեցրեց նա։