https://arm.sputniknews.ru/20260511/vedium-serakan-brnutjan-entarkvats-anchapahasneri-gvortsvov-3rd-andzn-e-kalanavvorvel-102049653.html
Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահասների գործով 3–րդ անձն է կալանավորվել
Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահասների գործով 3–րդ անձն է կալանավորվել
Sputnik Արմենիա
ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T15:37+0400
2026-05-11T15:37+0400
2026-05-11T15:52+0400
հայաստան
վեդի
սեռական բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործով 3–րդ անձն է կալանավորվել: Լուրը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։Նշենք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։Ձերբակալվել էր նաև աղջիկների հորեղբայրը, որը անցնում էր 2 դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, իսկ մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։ Մայիսի 9-ին նա ազատ արձակվեց։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վեդի, սեռական բռնություն
հայաստան, վեդի, սեռական բռնություն
Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահասների գործով 3–րդ անձն է կալանավորվել
15:37 11.05.2026 (Թարմացված է: 15:52 11.05.2026) ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործով 3–րդ անձն է կալանավորվել: Լուրը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Վ.Ե.-ն կալանավորվել է երկու ամսով»,– տեղեկացնում է նախաքննական մարմինը։
Նշենք, որ նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։
Ձերբակալվել էր նաև աղջիկների հորեղբայրը, որը անցնում էր 2 դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, իսկ մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։ Մայիսի 9-ին
նա ազատ արձակվեց։