00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի ընտրություններին իբր միջամտելու մասին ՄԹ-ի հայտարարությունները զավեշտալի են. ՌԴ

© Photo : official site of the Prime Minister of RAПосольство Армении в Великобритании
Посольство Армении в Великобритании - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2026
Բաժանորդագրվել
Բրիտանիայի կառավարությունում կարծում են, որ ռուսական կազմակերպությունները ցանկացել են «ազդել Հայաստանում իշխանափոխության վրա»։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի իբր միջամտության մասին բրիտանական կառավարության հայտարարությունները զավեշտալի տեսք ունեն Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանության՝ ՏԱՍՍ-ին փոխանցած մեկնաբանության մեջ։
«Լոնդոնի քաղաքականությունը, որն ավելի վաղ արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղվել է դեպի Հայաստան։ Ժամանակն է, որ Արևմուտքն ինքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում։ Գողը գոռում է՝ բռնեք գողին»,-նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Ավելի վաղ բրիտանական կառավարությունը, Ռուսաստանի դեմ «ամենախիստ պատժամիջոցներից մեկի» սահմանման ֆոնին, ռուսական «Սոցիալական նախագծման գործակալությանը» մեղադրել էր Հայաստանում «ռուսամետ կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձի մեջ։ Բացի այդ, բրիտանական կողմը «Դիալոգ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը (ինտերնետային հաղորդակցությունների ոլորտում իրավասությունների համառուսաստանյան միջգերատեսչական կենտրոն) կապում է Պուտինի վարչակազմի և ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ մատնանշելով «դրա մասնակցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցության արշավներին»։
Լրահոս
0