https://arm.sputniknews.ru/20260511/haj-araqelakan-ekeghecin-kverakangni-dvoni-rvostvovi-tshemarani-patmakan-shenqy--102062209.html
Հայ Առաքելական եկեղեցին կվերականգնի Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը
Հայ Առաքելական եկեղեցին կվերականգնի Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը
Sputnik Արմենիա
Տարբեր տեղեկություններով՝ 1915-1916թթ․ հայկական ճեմարանն ուներ 300-ից ավելի սան, այստեղ է ուսանել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 6-րդը։ 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T21:01+0400
2026-05-11T21:01+0400
2026-05-11T21:01+0400
ճեմարան
դոնի ռոստով
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102060326_0:67:1280:787_1920x0_80_0_0_bb692a4fc5ac6ca34eaf0dddd9f11458.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հայ Առաքելական եկեղեցին կվերականգնի Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի պատմական շենքը։ Այս մասին նշված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի ֆեյսբուքյան էջում։Նշենք, որ Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները դեռ 2025 թվականին հայկական ճեմարանի պատմական շենքը՝ որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Գործուն ջանքեր է ներդրել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։Հավելենք, որ երկար տարիներ լքված լինելով՝ շենքը հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:19-րդ դարի վերջին քառահարկ շենքում գործել է աստվածաբանական դպրոց, որը 1881թ․ Ալեքսանդր 2-րդ կայսեր հրամանով վերածվել է ճեմարանի։ Այն ծառայում էր Դոն Ռոստովի հայերի հոգևոր և կրթական դաստիարակության համար։ Ճեմարանում կրթությունը վեցամսյա էր, այն մեծ համբավ էր վայելում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ 1915-1916թթ, ուներ ավելի քան 300 աշակերտ և 15 ուսուցիչ։ Ճեմարանի սաներից է եղել ծնունդով նախիջևանցի Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ VI-ը: 1919 թվականի նոյեմբերի 20-ին դպրոցի շենքը բռնագրավվել է, իսկ հոգևորական մանկավարժները կեղծ մեղադրանքներով դատապարտվել են մահապատժի։
դոնի ռոստով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102060326_72:0:1209:853_1920x0_80_0_0_3547c9ac9e42e666ec7dd0c15ef3414f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճեմարան, դոնի ռոստով, հայ առաքելական եկեղեցի
ճեմարան, դոնի ռոստով, հայ առաքելական եկեղեցի
Հայ Առաքելական եկեղեցին կվերականգնի Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը
Տարբեր տեղեկություններով՝ 1915-1916թթ․ հայկական ճեմարանն ուներ 300-ից ավելի սան, այստեղ է ուսանել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 6-րդը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հայ Առաքելական եկեղեցին կվերականգնի Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի պատմական շենքը։ Այս մասին նշված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի
ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները դեռ 2025 թվականին հայկական ճեմարանի պատմական շենքը՝ որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Գործուն ջանքեր է ներդրել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Թեմից հայտնում են, որ շենքի հետագա գործունեության և նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով Դոնի Ռոստով է մեկնել թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այստեղ նա մի շարք հանդիպումներ է ունեցել։
Հավելենք, որ երկար տարիներ լքված լինելով՝ շենքը հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:
19-րդ դարի վերջին քառահարկ շենքում գործել է աստվածաբանական դպրոց, որը 1881թ․ Ալեքսանդր 2-րդ կայսեր հրամանով վերածվել է ճեմարանի։ Այն ծառայում էր Դոն Ռոստովի հայերի հոգևոր և կրթական դաստիարակության համար։ Ճեմարանում կրթությունը վեցամսյա էր, այն մեծ համբավ էր վայելում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ 1915-1916թթ, ուներ ավելի քան 300 աշակերտ և 15 ուսուցիչ։ Ճեմարանի սաներից է եղել ծնունդով նախիջևանցի Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ VI-ը: 1919 թվականի նոյեմբերի 20-ին դպրոցի շենքը բռնագրավվել է, իսկ հոգևորական մանկավարժները կեղծ մեղադրանքներով դատապարտվել են մահապատժի։