https://arm.sputniknews.ru/20260511/em-n-karvogh-e-hunisin-sksel-ukrainaji-het-andamakcutjan-shurj-banakcutjunnery-102061272.html
ԵՄ-ն կարող է հունիսին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները
ԵՄ-ն կարող է հունիսին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները
Sputnik Արմենիա
Հունիսի 5-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը՝ նվիրված Արևմտյան Բալկանների երկրների եվրոպական ուղուն, և ընդլայնման հարցերով... 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T20:32+0400
2026-05-11T20:32+0400
2026-05-11T20:32+0400
եվրամիություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93640576_2:0:1200:674_1920x0_80_0_0_0ca2aabb63a5bb750d805b07c58b27c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. ԵՄ-ն կարող է հունիսին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները։ Այս մասին Բրյուսելում կայացած համայնքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է եվրակոմիսար Մարթա Կոսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։Ընդ որում Գերմանիան և Ֆրանսիան, ըստ Financial Times-ի տվյալների, առաջարկել են Ուկրաինային խորհրդանշական արտոնություններ տրամադրել ԵՄ անդամակցության նախապատրաստական փուլում։ Բեռլինի նախաձեռնության համաձայն՝ Ուկրաինային կարող է «ասոցացված անդամի» կարգավիճակ տրվել, որի դեպքում երկրի ներկայացուցիչները կկարողանան մասնակցել ԵՄ նախարարների և առաջնորդների հանդիպումներին, բայց առանց ձայնի իրավունքի։ Ֆրանսիան առաջարկում է նմանատիպ մոդել՝ այն անվանելով «պետության ինտեգրված կարգավիճակ»։ Այս դեպքում, ինչպես նշվում է հոդվածում, հասանելիությունը ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը և եվրոպական ֆինանսավորմանը, ինչպիսին է «համախմբվածության քաղաքականությունը», պետք է հետաձգվի մինչև անդամակցությունից հետո եկող փուլը։ԵՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ FT-ին հայտնել են, որ Եվրահանձնաժողովի վերջնական առաջարկն Ուկրաինային հիմնականում մոտ կլինի գերմանա-ֆրանսիական առաջարկներին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93640576_250:0:1149:674_1920x0_80_0_0_64758867102c5054895f5f7c6cc1c5b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ուկրաինա
ԵՄ-ն կարող է հունիսին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները
Հունիսի 5-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը՝ նվիրված Արևմտյան Բալկանների երկրների եվրոպական ուղուն, և ընդլայնման հարցերով եվրակոմիսարը պնդել է, որ գագաթնաժողովի ժամանակ քննարկվի նաև Ուկրաինայի անդամակցությունը միությանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. ԵՄ-ն կարող է հունիսին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները։ Այս մասին Բրյուսելում կայացած համայնքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է եվրակոմիսար Մարթա Կոսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այս հարցի վերաբերյալ «դրական հաղորդագրություն» է ստացել Հունգարիայի նոր վարչապետ Մադյարից, և Բուդապեշտը (նախկինում Օրբանը դեմ էր արտահայտվում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը- խմբ․) հավաստիացրել է, որ բոլոր թեկնածու երկրներին հավասարապես կվերաբերվի։
Ընդ որում Գերմանիան և Ֆրանսիան, ըստ Financial Times-ի տվյալների, առաջարկել են Ուկրաինային խորհրդանշական արտոնություններ տրամադրել ԵՄ անդամակցության նախապատրաստական փուլում։ Բեռլինի նախաձեռնության համաձայն՝ Ուկրաինային կարող է «ասոցացված անդամի» կարգավիճակ տրվել, որի դեպքում երկրի ներկայացուցիչները կկարողանան մասնակցել ԵՄ նախարարների և առաջնորդների հանդիպումներին, բայց առանց ձայնի իրավունքի։ Ֆրանսիան առաջարկում է նմանատիպ մոդել՝ այն անվանելով «պետության ինտեգրված կարգավիճակ»։ Այս դեպքում, ինչպես նշվում է հոդվածում, հասանելիությունը ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը և եվրոպական ֆինանսավորմանը, ինչպիսին է «համախմբվածության քաղաքականությունը», պետք է հետաձգվի մինչև անդամակցությունից հետո եկող փուլը։
ԵՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ FT-ին հայտնել են, որ Եվրահանձնաժողովի վերջնական առաջարկն Ուկրաինային հիմնականում մոտ կլինի գերմանա-ֆրանսիական առաջարկներին։