https://arm.sputniknews.ru/20260510/peskvovy-meknabanel-e-erevanum-kajacats-em-gagatnazhvoghvovy-ev-zelensku-hajtararutjunnery-102025305.html
Պեսկովը մեկնաբանել է Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը և Զելենսկու հայտարարությունները
Պեսկովը մեկնաբանել է Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը և Զելենսկու հայտարարությունները
Sputnik Արմենիա
Ըստ Պեսկովի՝ Մոսկվան կցանկանար պարզաբանումներ լսել Երևանից։ 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T15:31+0400
2026-05-10T15:31+0400
2026-05-10T15:31+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
դմիտրի պեսկով
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_0:156:3090:1894_1920x0_80_0_0_e23a60f5fc50b8f8bd3a697f68b07693.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մոսկվան բնականոն է համարում Հայաստանում ԵՄ մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը, սակայն նորմալ չէ հարթակ տրամադրել հակառուսական հայտարարությունների համար։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորություն է պահպանում, և «նման գագաթնաժողովներ անցկացնելը Երևանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է»։Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել իր հայտարարություններով «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու հակառուսական ելույթը Երևանում։Նրա խոսքով՝ Մոսկվայի համար Երևանի հետ հարաբերություններում կարևոր է, որ վերջինս հակառուսական դիրքորոշում չորդեգրի։«Գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չընդունի։ Դա է մեզ համար ամենակարևորը»,-ասել է Պեսկովը։Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն արդեն իսկ գրվել է պատմության մեջ։ Նա հավելել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծին։ Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_180:0:2911:2048_1920x0_80_0_0_eb9583e26b757082e24b5a50cadec81a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դմիտրի պեսկով, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դմիտրի պեսկով, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
Պեսկովը մեկնաբանել է Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը և Զելենսկու հայտարարությունները
Ըստ Պեսկովի՝ Մոսկվան կցանկանար պարզաբանումներ լսել Երևանից։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մոսկվան բնականոն է համարում Հայաստանում ԵՄ մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը, սակայն նորմալ չէ հարթակ տրամադրել հակառուսական հայտարարությունների համար։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
««Հայաստան - Եվրոպական միություն» գագաթնաժողով անցկացնելը նույնպես միանգամայն նորմալ է։ Նորմալ չէ միայն այն, որ Երևանում հարթակ են տրամադրել միանգամայն հակառուսական արտահայտությունների համար։ Այ սա նորմալ չէ և չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»,-ասել է նա։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորություն է պահպանում, և «նման գագաթնաժողովներ անցկացնելը Երևանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է»։
Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել իր հայտարարություններով «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու հակառուսական ելույթը Երևանում։
«Իհարկե, երևի թե այնուամենայնիվ ինչ-որ պարզաբանումներ սպասում էինք Երևանից», - հայտարարել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի համար Երևանի հետ հարաբերություններում կարևոր է, որ վերջինս հակառուսական դիրքորոշում չորդեգրի։
«Գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չընդունի։ Դա է մեզ համար ամենակարևորը»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն արդեն իսկ գրվել է պատմության մեջ։ Նա հավելել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծին։ Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա։