00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մի օր որ համբերությունից դուրս գա, ասի՝ գնացեք ԵԱՏՄ–ից, ի՞նչ ենք անելու. Ռոբերտ Քոչարյան

© Photo : ScreenshotՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2026
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի համոզմամբ` Երևանում Վլադիմիր Զելենսկու հնչեցրած սպառնալիքները և ՀՀ իշխանությունների քայլերը կարող են խնդիրներ առաջացնել։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ վտանգավոր է համարել ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
«Մի օր որ համբերությունից դուրս գա (ՌԴ-ն–խմբ.), ասի՝ գնացեք ԵԱՏՄ–ից, ես չգիտեմ` ինչ ենք անելու»,– ասաց նա` քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնչեցրած սպառնալիքները և ՀՀ իշխանությունների քայլերը կարող են խնդիրներ առաջացնել։
Հիշեցնենք, որ Զելենսկին, մասնավորապես, Երևանում հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել Մոսկվայի շքերթի վրայով»։
Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Լրահոս
0