https://arm.sputniknews.ru/20260510/irany-pakistanin-e-pvokhancel-hakamartutjan-avarti-veraberjal-amn-i-arajarki-pataskhany-102027604.html
Իրանը Պակիստանին է փոխանցել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը
Իրանը Պակիստանին է փոխանցել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Սպիտակ տանը հնարավոր են համարում մոտ ժամանակներս հակամարտության ավարտի մասին 14 կետից բաղկացած հուշագրի ստորագրումը: 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T17:08+0400
2026-05-10T17:08+0400
2026-05-10T17:08+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_0:67:1280:787_1920x0_80_0_0_b4d4c7bdeb88b50e9dd23be62346ff94.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Իրանը Պակիստանին է փոխանցել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տանը կարծում են, թե ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտով հակամարտության ավարտի մասին 14 կետից բաղկացած հուշագիր ստորագրել, որը մեկնարկ կտա պետությունների միջև բանակցությունների փուլին:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդար և համապարփակ գործարքը: Նախարարությունից հայտնել են նաև, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_4a6748bc62f3732498395e5a5f32d947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պակիստան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պակիստան
Իրանը Պակիստանին է փոխանցել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Սպիտակ տանը հնարավոր են համարում մոտ ժամանակներս հակամարտության ավարտի մասին 14 կետից բաղկացած հուշագրի ստորագրումը:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Իրանը Պակիստանին է փոխանցել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տանը կարծում են, թե ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտով հակամարտության ավարտի մասին 14 կետից բաղկացած հուշագիր ստորագրել, որը մեկնարկ կտա պետությունների միջև բանակցությունների փուլին:
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի վերջնական տեքստին այսօր փոխանցվել է պակիստանցի միջնորդին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին
սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի
երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված
բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։
Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդար և համապարփակ գործարքը: Նախարարությունից հայտնել են նաև, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից: