00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը Հորմուզում խնդիրներ կստեղծի այն երկրների համար, որոնք պատժամիջոցներ կկիրառեն իր դեմ

© AP Photo / Meysam Mirzadeh/Tasnim News Agency via APՀորմուզի նեղուց
Հորմուզի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2026
Բաժանորդագրվել
Իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ իր դեմ նոր ագրեսիայի դեպքում Թեհրանը կընդլայնի մարտական գործողությունների գոտին։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Այն երկրների նավերը, որոնք կենթարկվեն ԱՄՆ-ին և պատժամիջոցներ կկիրառեն Իրանի դեմ, Հորմուզի նեղուցը հատելիս «անպայման կբախվեն խնդիրների»։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Այսուհետ այն երկրները, որոնք կենթարկվեն ԱՄՆ-ին և պատժամիջոցներ կկիրառեն Իսլամական Հանրապետության դեմ, Հորմուզի նեղուցը հատելիս անպայման կբախվեն խնդիրների»,-Աքրամինիայի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Նա նաև նշել է, որ Իրանը կմասշտաբավորի մարտական գործողությունները դեպի «նոր մարտադաշտեր», եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին ագրեսիա սկսեն Իսլամական Հանրապետության դեմ։
«Եթե թշնամին կրկին սխալվի հաշվարկներում և ագրեսիա սկսի Իրանի դեմ, նա անպայման կբախվի (մարտական գործողությունների վարման- խմբ․) նոր, անսպասելի եղանակների։ Այդ եղանակները ներառում են ավելի նոր ու առաջադեմ սարքավորումներ, պատերազմ վարելու նոր մեթոդներ և, որ ամենակարևորն է, նոր մարտադաշտեր։ Այլ կերպ ասած՝ պատերազմը կհասնի այնպիսի վայրեր, որոնք թշնամին չէր կարող կանխատեսել և հաշվի առնել իր պլաններում»,-ասել է նա։
Բանակի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը ջանացել է ամրապնդել իր ռազմական հզորությունը, թարմացնել թիրախների ցանկը, մարտական պատրաստությունը հարմարեցնել նոր պայմաններին, վերանորոգել իր պաշտպանական ու հարձակողական սպառազինությունը և անհրաժեշտ վերատեղաբաշխումներ իրականացնել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։
Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։
Լրահոս
0