https://arm.sputniknews.ru/20260510/irani-hvogevvor-arajnvordy-hajtararel-e-amn-in-dimakajelu-nvor-mijvocarumneri-masin-102026050.html
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ին դիմակայելու նոր միջոցառումների մասին
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ին դիմակայելու նոր միջոցառումների մասին
Sputnik Արմենիա
Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատարը հոգևոր առաջնորդի հետ իր առանձնազրույցի ժամանակ ներկայացրել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի... 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T16:17+0400
2026-05-10T16:17+0400
2026-05-10T16:44+0400
սեյեդ մոջթաբա խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
զինված ուժեր
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102026463_0:31:1501:875_1920x0_80_0_0_c1b8eebe13e1d25666cc9506270c661a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում ընդգծել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական գերազանց պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմակայության համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը: Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ թշնամու կողմից ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում զինված ուժերը նրա գործողություններին կպատասխանեն «արագ և հուժկու»:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102026463_23:0:1356:1000_1920x0_80_0_0_50b091d36f815777380324243c848357.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյեդ մոջթաբա խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, զինված ուժեր, ամն
սեյեդ մոջթաբա խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, զինված ուժեր, ամն
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ին դիմակայելու նոր միջոցառումների մասին
16:17 10.05.2026 (Թարմացված է: 16:44 10.05.2026) Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատարը հոգևոր առաջնորդի հետ իր առանձնազրույցի ժամանակ ներկայացրել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի վերաբերյալ զեկույցը:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ առանձնազրույցում ներկայացրել է զեկույց Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի վերաբերյալ: Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է հրամանատարի և հոգևոր առաջնորդի հանդիպման մասին:
Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում ընդգծել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական գերազանց պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմակայության համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը: Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ թշնամու կողմից ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում զինված ուժերը նրա գործողություններին կպատասխանեն «արագ և հուժկու»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին
սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի
երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված
բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։
Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։