https://arm.sputniknews.ru/20260510/ete-alievy-haghtel-e-pashinjanin-chi-nshanakum-petq-e-anyndhat-sparna-hh-in-karapetjan--102034936.html
Եթե Ալիևը հաղթել է Փաշինյանին, չի նշանակում` պետք է անընդհատ սպառնա ՀՀ-ին. Կարապետյան
Եթե Ալիևը հաղթել է Փաշինյանին, չի նշանակում` պետք է անընդհատ սպառնա ՀՀ-ին. Կարապետյան
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանի խոսքով` գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու պետք է գա մեկը, ով կարող է պարտությունից դուրս բերել երկիրը։ 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T19:24+0400
2026-05-10T19:24+0400
2026-05-10T19:27+0400
նարեկ կարապետյան
սամվել կարապետյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102033979_0:0:721:406_1920x0_80_0_0_66b5bb0ec7c3da86ec9af3c7e6b130dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է անընդհատ սպառնա Հայաստանին։ Այդ մասին այսօր Գորիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Ըստ Կարապետյանի` գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու պետք է գա մեկը, ով կարող է պարտությունից դուրս բերել երկիրը։ «Հասկացանք՝ մեկ անգամ կրվել ենք, ձեր պարտությունն ինչո՞ւ եք մեզ վրա որպես կոմպլեքս բարդում»,– նշեց նա։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը սկսել է մի քաղաքական գործընթացը և մտադիր է գնալ մինչև վերջ` հասնելու այդ բարդույթի հաղթահարմանը:Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պետք է երկրում իրավիճակ փոխենք, աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա. Կարապետյան
Sputnik Արմենիա
Պետք է երկրում իրավիճակ փոխենք, աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա. Կարապետյան
2026-05-10T19:24+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102033979_0:0:721:540_1920x0_80_0_0_38183400c2bbe07193f1f19b424ea30b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, видео
նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, видео
Եթե Ալիևը հաղթել է Փաշինյանին, չի նշանակում` պետք է անընդհատ սպառնա ՀՀ-ին. Կարապետյան
19:24 10.05.2026 (Թարմացված է: 19:27 10.05.2026) Նարեկ Կարապետյանի խոսքով` գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու պետք է գա մեկը, ով կարող է պարտությունից դուրս բերել երկիրը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է անընդհատ սպառնա Հայաստանին։ Այդ մասին այսօր Գորիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Այս մարդը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ամենակարող մարդ չէ։ Ադրբեջանն աշխարհի 80–րդ երկիրն է հզորությամբ և այնպես չէ` ուժեղ երկիր է. մեկ անգամ հաղթել է, հեծել է մի մարդու։ Մենք պետք է փոխենք նրան։ Պետք է երկրում իրավիճակ փոխենք. աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա. սա այն դարը չէ, որ գա, ասի՝ սա «Արևմտյան Ադրբեջան է» ու վերջ։ Գերտերություններ կան տարածաշրջանում, բոլորին ձեռնտու է Հայաստանի լինելը»,– ընդգծեց նա։
Ըստ Կարապետյանի` գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու պետք է գա մեկը, ով կարող է պարտությունից դուրս բերել երկիրը։
«Հասկացանք՝ մեկ անգամ կրվել ենք, ձեր պարտությունն ինչո՞ւ եք մեզ վրա որպես կոմպլեքս բարդում»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը սկսել է մի քաղաքական գործընթացը և մտադիր է գնալ մինչև վերջ` հասնելու այդ բարդույթի հաղթահարմանը:
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։