https://arm.sputniknews.ru/20260510/ara-gevvorgjani-1000-dhvol-nakhagtsi-shrjanakum-tesahvolvovak-e-nkarahanvel-ararat-leran-fvonin--102036109.html
Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին
Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին
Sputnik Արմենիա
Այս նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նախագծի ռեժիսորն էր Վահե Յանը։ 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T20:09+0400
2026-05-10T20:09+0400
2026-05-10T20:15+0400
արա գևորգյան
դհոլ
տեսահոլովակ
նկարահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102035547_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1bc584d40835021dcc240942df10a5d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում այսօր տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին։ Նկարահանումներն ընթացել են վաղ առավոտից Աշտարակից Եղվարդ տանող մայրուղու աջակողմյան հատվածում։ Այս նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նախագծի ռեժիսորն էր Վահե Յանը։ Ի դեպ, «1000 դհոլ» նախագիծը սկզբում նախատեսված էր անցկացնել Երևանի էրեբունի թանգարանի տարածքում, իսկ ապա որոշվել է այն տեղափոխել։ Նախագծի շրջանակում հնչել է 3 ստեղծագործություն, որոնցից մեկը եղել է Կոմիտաս, ևս մեկը` հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։ Նշենք, որ սա Արա Գևորգյանի 4–րդ ռեկորդը կարող է լինել, որ կգրանցվի WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։Նախորդ 3 ռեկորդներն էին` «Երևան» տեսահոլովակը՝ միաժամանակ 200 քանոնահարների մասնակցությամբ կատարման համար, Ջիվան Գասպարյանի 90–ամյակին նվիրված միջոցառմանը բեմահարթակին միանգամից 112 դուդուկահարների կատարումը և աշխարհում գոյություն չունեցող երաժշտական գործիք 5 բաս–քանոնի ստեղծումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանվել
Sputnik Արմենիա
Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանվել
2026-05-10T20:09+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102035547_365:0:1805:1080_1920x0_80_0_0_e94b8c40664bfcf4e2ab5132c4c53d59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա գևորգյան, դհոլ, տեսահոլովակ, նկարահանում, видео
արա գևորգյան, դհոլ, տեսահոլովակ, նկարահանում, видео
Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին
20:09 10.05.2026 (Թարմացված է: 20:15 10.05.2026) Այս նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նախագծի ռեժիսորն էր Վահե Յանը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում այսօր տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին։
Նկարահանումներն ընթացել են վաղ առավոտից Աշտարակից Եղվարդ տանող մայրուղու աջակողմյան հատվածում։
ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանն այս տարվա տարվա ապրիլին հայտարարել էր, որ տեսահոլովակի նկարահանում ու ձայնագրում է լինելու` նպատակ ունենալով այս նախագիծը գրանցել WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։
Այս նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նախագծի ռեժիսորն էր Վահե Յանը։
Ի դեպ, «1000 դհոլ» նախագիծը սկզբում նախատեսված էր անցկացնել Երևանի էրեբունի թանգարանի տարածքում, իսկ ապա որոշվել է այն տեղափոխել։
Նախագծի շրջանակում հնչել է 3 ստեղծագործություն, որոնցից մեկը եղել է Կոմիտաս, ևս մեկը` հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։
Նշենք, որ սա Արա Գևորգյանի 4–րդ ռեկորդը կարող է լինել, որ կգրանցվի WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։
Նախորդ 3 ռեկորդներն էին` «Երևան» տեսահոլովակը՝ միաժամանակ 200 քանոնահարների մասնակցությամբ կատարման համար, Ջիվան Գասպարյանի 90–ամյակին նվիրված միջոցառմանը բեմահարթակին միանգամից 112 դուդուկահարների կատարումը և աշխարհում գոյություն չունեցող երաժշտական գործիք 5 բաս–քանոնի ստեղծումը։