https://arm.sputniknews.ru/20260509/voreve-petutjan-hashvin-voreve-petutjan-het-haraberutjun-chi-zargacvelu-arman-sargsjan-101960768.html
Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու․ Արման Սարգսյան
Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու․ Արման Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդգծեց` Հայաստանն այսօր իրականացնում է մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նպատակները։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T09:49+0400
2026-05-09T09:49+0400
2026-05-09T11:32+0400
հայաստան
արման սարգսյան
ռուսաստան
հնդկաստան
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101961017_0:0:2560:1440_1920x0_80_0_0_0beda912ba950bcc505bde72099a432c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական, պաշտպանական քաղաքականության ոլորտում։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ռազմական ոլորտում ինչպիսի համագործակցություն է քննարկվում Հայաստանի և Հնդկաստանի միջև։Փոխնախարարի խոսքով` Հայաստանն այսօր իրականացնում է մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նպատակները։Սարգսյանն ընդգծեց՝ որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու։Հիշեցնենք՝ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101961017_320:0:2240:1440_1920x0_80_0_0_6fa87114bc5d5cf27c81c1df3e6b162a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման սարգսյան, ռուսաստան, հնդկաստան, զենք
հայաստան, արման սարգսյան, ռուսաստան, հնդկաստան, զենք
Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու․ Արման Սարգսյան
09:49 09.05.2026 (Թարմացված է: 11:32 09.05.2026) ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդգծեց` Հայաստանն այսօր իրականացնում է մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նպատակները։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական, պաշտպանական քաղաքականության ոլորտում։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ռազմական ոլորտում ինչպիսի համագործակցություն է քննարկվում Հայաստանի և Հնդկաստանի միջև։
Փոխնախարարի խոսքով` Հայաստանն այսօր իրականացնում է մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նպատակները։
«Որևէ մեկի հաշվին որևէ մեկի հետ հարաբերություններ չեն իրականացվում, արվում է դիվերսիֆիկացիա, ինչը ենթադրում է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել հանուն ՀՀ պաշտպանական կարողությունների զարգացման»,- ասաց նա՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք այդ դիվերսիֆիկացիան այլ գործընկերների, մասնավորաբար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ստվերելու հաշվի՞ն են։
Սարգսյանն ընդգծեց՝ որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու։
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։