https://arm.sputniknews.ru/20260509/vor-erkrneric-ev-qani-zbvosashrjik-e-hajastan-ajcelel-2026-tvakani-hunvaraprilin-102007682.html
Որ երկրներից և քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2026 թվականի հունվար–ապրիլին
Որ երկրներից և քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2026 թվականի հունվար–ապրիլին
Sputnik Արմենիա
Ժամանողների թվով առաջատարը կրկին Ռուսաստանն է, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T19:55+0400
2026-05-09T19:55+0400
2026-05-09T19:55+0400
հայաստան
զբոսաշրջիկ
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100783893_0:54:1411:848_1920x0_80_0_0_4c617be7ef16ed1790d633f5cd08fe67.jpg
Այս տարվա ապրիլին շուրջ 49 հազարով շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:«2026 թվականի ապրիլին Հայաստան այցելել է 172 409 զբոսաշրջիկ։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 123 705»,- նշում են կոմիտեից:2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 4 ամսում երկիր է այցելել 625 843 մարդ, ինչը 119 011-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից (506 832):Ժամանողների թվով առաջատարը կրկին Ռուսաստանն է, որտեղից Հայաստան է այցելել 245 178 մարդ` զբոսաշրջային ընդհանուր հոսքի 36%-ը: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 93 123 զբոսաշրջիկ (14%), երրորդում՝ Իրանը ՝ 48 450 այցելու (7%):Առաջատար երկրների հնգյակում են նաև Ուկրաինան և Գերմանիան. այդ երկրներից Հայաստան է ժամանել համապատասխանաբար 9229 մարդ (1.35%) և 9012 մարդ (1.31%):Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 57 տոկոսը, ժամանել է օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Ցամաքային անցակետերից ամենաշատ ուղևորահոսքը գրանցվել է «Բագրատաշեն» անցակետում (16%), ամենաքիչը՝ «Այրում»(1%):Այցելուների թվում գերակշռում են 35-44 տարեկան անձինք։ Ամենաքիչը մեր երկիր են գալիս 13-17 տարեկան և 65 տարեկանից բարձր քաղաքացիները։
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100783893_105:0:1306:901_1920x0_80_0_0_ce32acf77b5680a7a4ef435e3ae383a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջիկ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, վրաստանի հանրապետություն, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, զբոսաշրջիկ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, վրաստանի հանրապետություն, ինֆոգրաֆիկա, инфографика
Որ երկրներից և քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2026 թվականի հունվար–ապրիլին
Ժամանողների թվով առաջատարը կրկին Ռուսաստանն է, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը:
Այս տարվա ապրիլին շուրջ 49 հազարով շատ զբոսաշրջիկ է ժամանել
Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
«2026 թվականի ապրիլին Հայաստան այցելել է 172 409 զբոսաշրջիկ։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 123 705»,- նշում են կոմիտեից:
2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 4 ամսում երկիր է այցելել 625 843 մարդ, ինչը 119 011-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից (506 832):
Ժամանողների թվով առաջատարը կրկին Ռուսաստանն է, որտեղից Հայաստան է այցելել 245 178 մարդ` զբոսաշրջային ընդհանուր հոսքի 36%-ը: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 93 123 զբոսաշրջիկ (14%), երրորդում՝ Իրանը ՝ 48 450 այցելու (7%):
Առաջատար երկրների հնգյակում են նաև Ուկրաինան և Գերմանիան. այդ երկրներից Հայաստան է ժամանել համապատասխանաբար 9229 մարդ (1.35%) և 9012 մարդ (1.31%):
Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 57 տոկոսը, ժամանել է օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Ցամաքային անցակետերից ամենաշատ ուղևորահոսքը գրանցվել է «Բագրատաշեն» անցակետում (16%), ամենաքիչը՝ «Այրում»(1%):
Այցելուների թվում գերակշռում են 35-44 տարեկան անձինք։ Ամենաքիչը մեր երկիր են գալիս 13-17 տարեկան և 65 տարեկանից բարձր քաղաքացիները։