Ուկրաինական զինուժի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզի 5 բնակիչ է վիրավորվել
16:35 09.05.2026 (Թարմացված է: 16:37 09.05.2026)

© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Բաժանորդագրվել
Վիրավորներից մեկը երեխա է։ Նա տեղափոխվում է տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոց, իսկ մյուս վիրավորները՝ տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 5 մարդ է վիրավորվել, որոնցից 1-ն անչափահաս է, 3-ը` շտապօգնության աշխատակից։ Այս մասին հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է առևտրային օբյեկտի։ Վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա և շտապօգնության երեք աշխատակից։ 12-ամյա աղջիկը դեմքի վնասվածք է ստացել, վարորդը և բուժակը՝ ուսերի բեկորային վնասվածքներ, իսկ մեկ այլ բուժակ և մի կին՝ ոտքերի բեկորային վնասվածքներ», - գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով՝ երեխան տեղափոխվում է տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոց, իսկ մյուս տուժածները՝ տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։

Ուկրաինական հարձակումների հետևանքները Բելգորոդում
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Հարձակման վայրում վնասվել են առևտրային շենքի ճակատային մասը և ապակիները, տաղավարը և 18 մեքենա։

1/2
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Ուկրաինական հարձակումների հետևանքները Բելգորոդում

2/2

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։