https://arm.sputniknews.ru/20260509/ukrainaji-harcvov-erakvoghm-banakcutjunnerum-dadar-e-vercvel-ushakvov-101995508.html
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի օգնականը հնարավոր է համարել, որ ԱՄՆ–ի մասնակցությամբ խորհրդակցությունները, այնուամենայնիվ, կարող են վերսկսվել ապագայում։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T15:10+0400
2026-05-09T15:10+0400
2026-05-09T15:39+0400
ռուսաստան
ուկրաինա
ամն
բանակցություններ
յուրի ուշակով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475720_0:202:3155:1978_1920x0_80_0_0_e58fcc222eef699f6aed74ee60d89308.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Ուշակովն ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի բանակցությունների հաջորդ փուլը հաջող լինի:Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի շփումներն ակտիվացել են Կիևի սպառնալիքների և հնարավոր պատասխանի մասին Ռուսաստանի նախազգուշացման ֆոնին, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն: Համաշխարհային մայրաքաղաքների մեծ մասում, նրա խոսքով, ըմբռնումով են մոտեցել Մոսկվայի նախազգուշացումներին։Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475720_248:0:2977:2047_1920x0_80_0_0_67f1b53c52236c9ecd3e45a57a1b5092.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ամն, բանակցություններ, յուրի ուշակով
ռուսաստան, ուկրաինա, ամն, բանակցություններ, յուրի ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով
15:10 09.05.2026 (Թարմացված է: 15:39 09.05.2026) ՌԴ նախագահի օգնականը հնարավոր է համարել, որ ԱՄՆ–ի մասնակցությամբ խորհրդակցությունները, այնուամենայնիվ, կարող են վերսկսվել ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բանակցությունների մասին ոչ ոք չի խոսել, առայժմ դադար է վերցվել, և հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել», - նշել է նա:
Ուշակովն ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի բանակցությունների հաջորդ փուլը հաջող լինի:
Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի շփումներն ակտիվացել են Կիևի սպառնալիքների և հնարավոր պատասխանի մասին Ռուսաստանի նախազգուշացման ֆոնին, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն: Համաշխարհային մայրաքաղաքների մեծ մասում, նրա խոսքով, ըմբռնումով են մոտեցել Մոսկվայի նախազգուշացումներին։
Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: