https://arm.sputniknews.ru/20260509/putiny-bacatrel-e-inchu-e-mvoskvajum-shqertn-anckacvel-aranc-razmakan-tekhnikaji-102011560.html
Պուտինը բացատրել է` ինչու է Մոսկվայում շքերթն անցկացվել առանց ռազմական տեխնիկայի
Պուտինը բացատրել է` ինչու է Մոսկվայում շքերթն անցկացվել առանց ռազմական տեխնիկայի
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսքով՝ սադրանքները կանխելու համար Մոսկվան մի շարք քայլեր է ձեռնարկել 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T22:20+0400
2026-05-09T22:20+0400
2026-05-09T23:43+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
մոսկվա
շքերթ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/102013953_26:0:1128:620_1920x0_80_0_0_2f1ff3cb9ec6a3e6ef22f545ea7f5a45.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մոսկվայում անցկացված Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական տեխնիկայի բացակայությունը պայմանավորված էր ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև ուշադրությունը Ուկրաինայի զինված ուժերի վերջնական ջախջախման վրա կենտրոնացնելու պատճառով։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ՌԴ նախագահի խոսքով՝ սադրանքները կանխելու համար Մոսկվան մի շարք քայլեր է ձեռնարկել. սկզբում ՊՆ-ն է հանդես եկել հայտարարությամբ, դրան հաջորդել Է ՌԴ ԱԳՆ–ի նոտան: Դրանից հետո սկսվել է աշխատանքը Ռուսաստանի ընկերների և գործընկերների հետ. Նրանց ներկայացվել է հնարավոր սցենարի պատկերը, մասնավորապես` Կարմիր հրապարակում զորահանդեսը խափանելու փորձի դեպքում զանգվածային հրթիռային հարված կհասցվեր Կիևում որոշումների ընդունման կենտրոններին, որոնք տեղակայված են տասնյակ դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ:Պուտինն ընդգծել է` Ռուսաստանը որևէ մեկի հետ հարաբերությունները վատթարացնելու ցանկություն չունի, բայց Հաղթանակի օրը Կիևի սադրանքների պատասխանը կարող էր հենց դրան հանգեցնել։Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կիևի այսօրվա սադրանքների մասին զեկույց դեռ չի ստացել պաշտպանության նախարարությունից։Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված շքերթն այս տարի անցավ ռազմական տեխնիկայի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում էր տրիբունաներից օտարերկրյա առաջնորդների և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։ Հատուկ գործողության մասնակիցների շարասյուներն անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/102013953_175:0:1002:620_1920x0_80_0_0_e21acec1d6bfa6e8910f1fa4cf96b0db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, մոսկվա, շքերթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, մոսկվա, շքերթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պուտինը բացատրել է` ինչու է Մոսկվայում շքերթն անցկացվել առանց ռազմական տեխնիկայի
22:20 09.05.2026 (Թարմացված է: 23:43 09.05.2026) ՌԴ նախագահի խոսքով՝ սադրանքները կանխելու համար Մոսկվան մի շարք քայլեր է ձեռնարկել
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մոսկվայում անցկացված Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական տեխնիկայի բացակայությունը պայմանավորված էր ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև ուշադրությունը Ուկրաինայի զինված ուժերի վերջնական ջախջախման վրա կենտրոնացնելու պատճառով։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեզ համար Մայիսի 9–ը ստեղնաշարային գործիքներով կատակերգական շոու չէ (ակնարկում է «Игра на рояле без рук» համարը, որը Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է 2016 թվականին ուկրաինական «Вечерний квартал» հեռուստաշոուի ժամանակ. խմբ.): Մեզ համար դա սուրբ օր է», - այսպես է Պուտինը մեկնաբանել Զելենսկու` «2026 թվականի մայիսի 9-ին Մոսկվա քաղաքում շքերթ անցկացնելու թույլտվության մասին» հրամանագրի ստորագրումը։
ՌԴ նախագահի խոսքով՝ սադրանքները կանխելու համար Մոսկվան մի շարք քայլեր է ձեռնարկել. սկզբում ՊՆ-ն է հանդես եկել հայտարարությամբ, դրան հաջորդել Է ՌԴ ԱԳՆ–ի նոտան: Դրանից հետո սկսվել է աշխատանքը Ռուսաստանի ընկերների և գործընկերների հետ. Նրանց ներկայացվել է հնարավոր սցենարի պատկերը, մասնավորապես` Կարմիր հրապարակում զորահանդեսը խափանելու փորձի դեպքում զանգվածային հրթիռային հարված կհասցվեր Կիևում որոշումների ընդունման կենտրոններին, որոնք տեղակայված են տասնյակ դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ:
Պուտինն ընդգծել է` Ռուսաստանը որևէ մեկի հետ հարաբերությունները վատթարացնելու ցանկություն չունի, բայց Հաղթանակի օրը Կիևի սադրանքների պատասխանը կարող էր հենց դրան հանգեցնել։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կիևի այսօրվա սադրանքների մասին զեկույց դեռ չի ստացել պաշտպանության նախարարությունից։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված
շքերթն այս տարի անցավ ռազմական տեխնիկայի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում էր տրիբունաներից օտարերկրյա առաջնորդների և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։