https://arm.sputniknews.ru/20260509/paterazmum-partvely-chi-nshanakum-vor-menq-skhal-einq-edmvon-maruqjan-101977564.html
Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք. Էդմոն Մարուքյան
Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք. Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
Մարուքյանի խոսքով` ՀՀ իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը` փորձում են երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի... 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T12:25+0400
2026-05-09T12:25+0400
2026-05-09T13:07+0400
հայաստան
էդմոն մարուքյան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101979893_22:0:1259:696_1920x0_80_0_0_21fbb854fbd276b36740c3d1babeb145.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Նա անդրադարձավ հաղթանակի խորհրդին և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին։Մարուքյանը զուգահեռներ անցկացրեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հետ։«Պատկերացրեք՝ 81 տարի առաջ մեր պապերը պարտվեին ֆաշիզմին. մի՞թե պետք է նրանց համոզեին, որ ֆաշիզմը ճիշտ է։ Մեր պապերը հաղթեցին ֆաշիզմին, և հաղթանակն ու ճշմարտությունը համատեղվեցին։ Մեր պարագայում այնպես է ստացվել, որ ճշմարտությունը պարտվել է»,– նշեց Մարքույանը։Նա ընդգծեց` անցյալի հաղթանակների գիտակցումն ապագա հաջողությունների կարևորագույն նախապայմանն է։Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։Հայ–ռուսական բարեկամությունը մոռանալու իրավունք չունենք․ Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101979893_176:0:1104:696_1920x0_80_0_0_c697a52821c147cdeda600dd39bafe7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդմոն մարուքյան, պատերազմ
հայաստան, էդմոն մարուքյան, պատերազմ
Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք. Էդմոն Մարուքյան
12:25 09.05.2026 (Թարմացված է: 13:07 09.05.2026) Մարուքյանի խոսքով` ՀՀ իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը` փորձում են երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Նա անդրադարձավ հաղթանակի խորհրդին և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին։
«Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել: Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը` փորձում են մեզ ու մեր երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի, և մենք սխալ ենք եղել։ Ինչպես ասում է Կարպիս Փաշոյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Արարատ Միրզոյանի նախկին խոսնակ. խմբ), պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք սխալ չէինք։ Հիմա պատմությունը ռևիզիայի ենթարկելու միջոցով ուզում են մեզ համոզել հակառակը»,– ասաց նա։
Մարուքյանը զուգահեռներ անցկացրեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հետ։
«Պատկերացրեք՝ 81 տարի առաջ մեր պապերը պարտվեին ֆաշիզմին. մի՞թե պետք է նրանց համոզեին, որ ֆաշիզմը ճիշտ է։ Մեր պապերը հաղթեցին ֆաշիզմին, և հաղթանակն ու ճշմարտությունը համատեղվեցին։ Մեր պարագայում այնպես է ստացվել, որ ճշմարտությունը պարտվել է»,– նշեց Մարքույանը։
Նա ընդգծեց` անցյալի հաղթանակների գիտակցումն ապագա հաջողությունների կարևորագույն նախապայմանն է։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։