https://arm.sputniknews.ru/20260509/nvormal-kvontakti-mej-enq-mer-rus-gvortsynkerneri-het-hh-pvokhartgvortsnakharar-101963597.html
Նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ․ ՀՀ փոխարտգործնախարար
Նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ․ ՀՀ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
Սաֆարյանի խոսքով՝ հայկական կողմը հայտագիրը ստացել է, և եթե կարիքը լինի, կպատասխանի դրան։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T10:03+0400
2026-05-09T10:03+0400
2026-05-09T10:06+0400
հայաստան
ռուսաստան
մնացական սաֆարյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101962046_0:0:1280:720_1920x0_80_0_0_f64d30389603b31b1c43060010ded7a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ կան, սակայն ճգնաժամ չկա։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար: Գուրգեն Արսենյանը լսել ու Երևանին է փոխանցել ՌԴ ԱԳՆ–ի հնչեցրած հարցերը։Նա նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին ռուսական կողմը հայտագիր է փոխանցել, որին, եթե կարիքը լինի, հայկական կողմը կպատասխանի։ Հայտագրի բովանդակությունն ամբողջությամբ բացահայտել չցանկացավ, նշեց, որ առնչվում է Երևանում կայացած գագաթնաժողովին։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտահոգություն չունի, որ հայ-ռուսական հարաբերություններն այս ամենի հետևանքով կարող են սրվել, Սաֆարյանը նշեց՝ նման գնահատական չէր տա։ Նրա խոսքով՝ ներկայում հայկական կողմը նորմալ կոնտակտի մեջ է ռուս գործընկերների հետ։Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101962046_161:0:1121:720_1920x0_80_0_0_1bef72e367a15f87450d57e9dcc11b73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մնացական սաֆարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, մնացական սաֆարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ․ ՀՀ փոխարտգործնախարար
10:03 09.05.2026 (Թարմացված է: 10:06 09.05.2026) Սաֆարյանի խոսքով՝ հայկական կողմը հայտագիրը ստացել է, և եթե կարիքը լինի, կպատասխանի դրան։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ կան, սակայն ճգնաժամ չկա։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար: Գուրգեն Արսենյանը լսել ու
Երևանին է փոխանցել ՌԴ ԱԳՆ–ի հնչեցրած հարցերը։
«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն երկար պատմություն, ներկայում որոշ խնդիրներ, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Ես դա չէի անվանի ճգնաժամ։ Բոլոր այս իրավիճակներում, երբ աշխարհում կան նման զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»,- ասաց Սաֆարյանը։
Նա նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին ռուսական կողմը հայտագիր է փոխանցել, որին, եթե կարիքը լինի, հայկական կողմը կպատասխանի։ Հայտագրի բովանդակությունն ամբողջությամբ բացահայտել չցանկացավ, նշեց, որ առնչվում է Երևանում կայացած գագաթնաժողովին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտահոգություն չունի, որ հայ-ռուսական հարաբերություններն այս ամենի հետևանքով կարող են սրվել, Սաֆարյանը նշեց՝ նման գնահատական չէր տա։ Նրա խոսքով՝ ներկայում հայկական կողմը նորմալ կոնտակտի մեջ է ռուս գործընկերների հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար: