https://arm.sputniknews.ru/20260509/mer-pajqarn-arjevum-e-haj-zhvoghvovurdy-karvogh-e-ughghel-ir-voghnashary-sejran-ohanjan-101966570.html
Մեր պայքարն առջևում է, հայ ժողովուրդը կարող է ուղղել իր ողնաշարը. Սեյրան Օհանյան
Մեր պայքարն առջևում է, հայ ժողովուրդը կարող է ուղղել իր ողնաշարը. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
պաշտպանության նախկին նախարարի խոսքով` Արցախը մինչև Նիկոլ Փաշինյանը եղել է ինքնորոշված ու հայկական։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T10:41+0400
2026-05-09T10:41+0400
2026-05-09T10:41+0400
հայաստան
սեյրան օհանյան
արցախ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660112_0:0:1601:901_1920x0_80_0_0_68e63f65d31531a4f6e12a70e2641569.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Չնայած ծանր կորուստներին` հայ ժողովուրդը կարող է ուղղել ողնաշարն ու առաջ գնալ: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանեթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով մայիսյան տոներին։ Օհանյանը հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը հիմք դարձավ հայ ժողովրդի հետագա կայուն զարգացման համար։Այնուամենայնիվ, խմբակցության ղեկավարը շեշտեց, որ իրենք շարունակում են հարգանքի տուրք մատուցել ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներին, այնպես էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ննջող նորօրյա հերոսներին: Խոսելով ներկա իրողությունների մասին՝ Օհանյանը նշեց, որ այսօրվա այցելությունները նաև յուրատեսակ «տխուր հաշվետվություն» են զոհվածների հիշատակի առջև, քանի որ տեղի է ունեցել Արցախի ամբողջական հայաթափում:Հարցին, թե ինչպես կմեկնաբանի իշխող քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը երբեք մերը չի եղել, որ այն կորցնենք», Օհանյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ 2018 թվականի մայիսի 9-ին նույն Նիկոլ Փաշինյանն Արցախում ելույթ ունեցավ՝ ասելով, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ «Նա ասաց, թե թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշմանը, այլև հեռանկարներ է բացում Արցախի ճակատագիրը հայկական որոշելու ու դե յուրե արձանագրելու համար։ Հետագայում, սակայն, ոչինչ չարեց կամ իր գործողություններով նպաստեց, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա։ Պատերազմի ընթացքում էլ ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու և ՀՀ սահմաններն ամուր պահելու համար»,– ասաց Օհանյանը։Նա ընդգծեց` Արցախը մինչև Նիկոլ Փաշինյանը ինքնորոշված էր ու հայկական և ՀՀ–հետ միասին կարողանում էր իր անվտանգ ու կայուն զարգացումն ապահովել։Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660112_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9f330835a89aedab469df1840b31f02c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեյրան օհանյան, արցախ, նիկոլ փաշինյան
հայաստան, սեյրան օհանյան, արցախ, նիկոլ փաշինյան
Մեր պայքարն առջևում է, հայ ժողովուրդը կարող է ուղղել իր ողնաշարը. Սեյրան Օհանյան
պաշտպանության նախկին նախարարի խոսքով` Արցախը մինչև Նիկոլ Փաշինյանը եղել է ինքնորոշված ու հայկական։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Չնայած ծանր կորուստներին` հայ ժողովուրդը կարող է ուղղել ողնաշարն ու առաջ գնալ: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանեթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով մայիսյան տոներին։ Օհանյանը հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը հիմք դարձավ հայ ժողովրդի հետագա կայուն զարգացման համար։
«Մեր սերնդակիցները 1992 թվականին այդ հաղթական տոնը բազմապատկեցին՝ դարձնելով եռատոն, բայց այսօրվա ՀՀ ապիկար իշխանությունների ձեռամբ այդ տոնը նորից վերածվեց ընդամենը մեկ տոնի։ Հակառակորդը հայտնվել է ՀՀ սահմաններում, սակայն պայքարն առջևում է, քանի որ հայ ժողովուրդն ապացուցել է, որ պայքարի ոգին կա և կարող է ուղղել ողնաշարն ու առաջ գնալ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Այնուամենայնիվ, խմբակցության ղեկավարը շեշտեց, որ իրենք շարունակում են հարգանքի տուրք մատուցել ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներին, այնպես էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ննջող նորօրյա հերոսներին: Խոսելով ներկա իրողությունների մասին՝ Օհանյանը նշեց, որ այսօրվա այցելությունները նաև յուրատեսակ «տխուր հաշվետվություն» են զոհվածների հիշատակի առջև, քանի որ տեղի է ունեցել Արցախի ամբողջական հայաթափում:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի իշխող քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանի
հայտարարությունը, թե «Արցախը երբեք մերը չի եղել, որ այն կորցնենք», Օհանյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ 2018 թվականի մայիսի 9-ին նույն Նիկոլ Փաշինյանն Արցախում ելույթ ունեցավ՝ ասելով, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։
«Նա ասաց, թե թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշմանը, այլև հեռանկարներ է բացում Արցախի ճակատագիրը հայկական որոշելու ու դե յուրե արձանագրելու համար։ Հետագայում, սակայն, ոչինչ չարեց կամ իր գործողություններով նպաստեց, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա։ Պատերազմի ընթացքում էլ ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու և ՀՀ սահմաններն ամուր պահելու համար»,– ասաց Օհանյանը։
Նա ընդգծեց` Արցախը մինչև Նիկոլ Փաշինյանը ինքնորոշված էր ու հայկական և ՀՀ–հետ միասին կարողանում էր իր անվտանգ ու կայուն զարգացումն ապահովել։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։