https://arm.sputniknews.ru/20260509/menq-arcakhum-dzriakeri-nman-nstats-cheinq-shahramanjann-ardzaganqel-e-pashinjanin-101966916.html
«Մենք Արցախում ձրիակերի նման նստած չէինք»․ Շահրամանյանն արձագանքել է Փաշինյանին
«Մենք Արցախում ձրիակերի նման նստած չէինք»․ Շահրամանյանն արձագանքել է Փաշինյանին
Sputnik Արմենիա
Ըստ տվյալների՝ Հայաստանում տարեկան սպառվող 500-600 հազար տոննա հացահատիկի 20-30%-ը կամ շուրջ 150-200 հազար տոննան ստացվում էր Արցախից, ինչն օգնում էր կրճատել... 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T10:52+0400
2026-05-09T10:52+0400
2026-05-09T10:52+0400
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101964518_0:0:1237:696_1920x0_80_0_0_dd5e5dfa32ef8b8f020359302467021a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային ծառայություն, ուստի ներմուծման, արտահանման բոլոր հարկերը վճարվում էին ՀՀ պետբյուջե, որոնց մի մասն էլ հետո փոխանցվում էր Արցախին՝ որպես միջպետական վարկ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում։ Նա նաև ասել էր. «Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»։Շահրամանյանը շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ևս աջակցում էր նաև ֆինանսական առումով, բայց այնպես չէ, թե Արցախի ներսում ֆինանսական միջոցներ չէին գեներացվում։ ՀՀ-ից գումարներն Արցախին տրվում էին որպես միջպետական վարկ։Միաժամանակ հիշեցրեց, որ Արցախը Հայաստանի համար պաշտպանական վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։«Ոնց կարելի է ասել՝ մենք ձեզ պահել ենք, դուք էնտեղ լավ ապրել եք, դա իրականության հետ կապ չունի»,- ասաց Շահրամանյանը։Հիշեցնենք` դեռ 2021թ․ Sputnik Արմենիան գրել էր այն մասին, որ մինչև 2018 թվականն Արցախն էներգետիկ առումով ինքնաբավ էր, 2018թ–ից սկսեց էլեկտրաէներգիա արտահանել Հայաստանի Հանրապետություն: 2021թ.–ին նախատեսված էր Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրել։ Բայց պատերազմը խափանեց բոլոր ծրագրերը։ Արցախից Հայաստան նաև հացահատիկ էր ներկրվում։ Ըստ տվյալների՝ Հայաստանում տարեկան սպառվող 500-600 հազար տոննա հացահատիկի 20-30%-ը կամ շուրջ 150-200 հազար տոննան ստացվում էր Արցախից։ Դա օգնում էր կրճատել կախվածությունը ներմուծումից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101964518_57:0:1169:834_1920x0_80_0_0_203ea1ca5939d4cad34b06b0682c9843.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ
«Մենք Արցախում ձրիակերի նման նստած չէինք»․ Շահրամանյանն արձագանքել է Փաշինյանին
Ըստ տվյալների՝ Հայաստանում տարեկան սպառվող 500-600 հազար տոննա հացահատիկի 20-30%-ը կամ շուրջ 150-200 հազար տոննան ստացվում էր Արցախից, ինչն օգնում էր կրճատել կախվածությունը ներմուծումից։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային ծառայություն, ուստի ներմուծման, արտահանման բոլոր հարկերը վճարվում էին ՀՀ պետբյուջե, որոնց մի մասն էլ հետո փոխանցվում էր Արցախին՝ որպես միջպետական վարկ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում։ Նա նաև ասել էր. «Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»։
Շահրամանյանը շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ևս աջակցում էր նաև ֆինանսական առումով, բայց այնպես չէ, թե Արցախի ներսում ֆինանսական միջոցներ չէին գեներացվում։ ՀՀ-ից գումարներն Արցախին տրվում էին որպես միջպետական վարկ։
«Դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կամ պետբյուջեի տրամադրած գումարներից։ Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային սահման ՀՀ-ի հետ և չուներ մաքսային ծառայություն, և այդ ուղղությամբ բոլոր հարկերը վճարվում էին ՀՀ պետբյուջե։ Ինչ Արցախից դուրս էր գալիս, ինչ Արցախ մտնում էր՝ միակ ճանապարհը ՀՀ-ի միջոցով էր, և բավականին մեծ հարկեր էին կուտակվում ՀՀ պետբյուջեում։ Մենք ունեինք հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնք դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ»,- ասաց Շահրամանյանը։
Միաժամանակ հիշեցրեց, որ Արցախը Հայաստանի համար պաշտպանական վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։
«Ոնց կարելի է ասել՝ մենք ձեզ պահել ենք, դուք էնտեղ լավ ապրել եք, դա իրականության հետ կապ չունի»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք` դեռ
2021թ․ Sputnik Արմենիան գրել էր այն մասին, որ մինչև 2018 թվականն Արցախն էներգետիկ առումով ինքնաբավ էր, 2018թ–ից սկսեց էլեկտրաէներգիա արտահանել Հայաստանի Հանրապետություն: 2021թ.–ին նախատեսված էր Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրել։ Բայց պատերազմը խափանեց բոլոր ծրագրերը։ Արցախից Հայաստան նաև հացահատիկ էր ներկրվում։ Ըստ տվյալների՝ Հայաստանում տարեկան սպառվող 500-600 հազար տոննա հացահատիկի 20-30%-ը կամ շուրջ 150-200 հազար տոննան ստացվում էր Արցախից։ Դա օգնում էր կրճատել կախվածությունը ներմուծումից։