Կովկասի ճակատամարտը և Թեհրանի գավաթը. ԽՍՀՄ սահմանապահները` Հայրենական մեծ պատերազմին
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, վետերան-սահմանապահ Լև Ազատխանյանն ուսումնասիրել է բաց աղբյուրներն ու հետաքրքիր փաստեր ներկայացրել Հայրենական մեծ պատերազմին կանաչ գլխարկներով զինվորների մասնակցության մասին։
«Բարբարոսա» պլանով նացիստական հրամանատարությունը երեսուն րոպեից մեկ ժամ էր նախատեսել խորհրդային սահմանապահների դիմադրությունը կոտրելու համար, բայց սխալվեց: Բոլոր սահմանային ուղեկալները վճռական պայքար մղեցին։
Որպես սպա, որը գրեթե ողջ ծառայողական ընթացքն անցկացրել է սահմանագծում, չեմ կարող շրջանցել վիճակագրությունը, որը հպարտություն ու զարմանք է առաջացնում նույնիսկ բանակից հեռու, ուղղակի պարզ թվաբանությանը ծանոթ մարդկանց մոտ։ Ֆաշիստական ներխուժումը սկսվելուց հետո 257 ուղեկալ դիմադրեց մինչև 1 օր, 20 ուղեկալ՝ ավելի քան 1 օր, 16-ը՝ ավելի քան 2 օր, 20-ը՝ ավելի քան 3 օր, 43-ը՝ ավելի քան 4 և 5 օր, 4-ը՝ 7-9 օր, 51-ը՝ ավելի քան 11 օր, 55-ը՝ ավելի քան 12 օր և 51 ուղեկալ՝ ավելի քան 15 օր: Մինչև 2 ամիս կռվեց 45 ուղեկալ։
Մինչ թշնամին հարձակվում էր Մոսկվայի ու Լենինգրադի վրա, իսկ հետո հարվածն ուղղում դեպի Կովկաս, ռազմաճակատից հեռու գտնվող Հայաստանում ֆաշիստական գործակալներն ամեն կերպ հակասովետական տրամադրություններ էին տարածում։ Քայքայիչ, դիվերսիոն-հետախուզական ակտիվ գործունեություն էր ծավալվել։ Միայն 1942 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Թուրքիայի և Իրանի հետ սահմանին ձերբակալվեցին 452 սահմանախախտներ, որոնց թվում 98-ը հիտլերյան լրտեսներ և դիվերսանտներ էին։ Եղան նաև 80 զինված ավազակային և մաքսանենգների խմբերի ճեղքման փորձեր, որոնց հետ բախումներում ոչնչացվեց 26, վիրավորվեց 8, ձերբակալվեց 65 ավազակ և 272 մաքսանենգ:
Սահմանապահ զորքերը վճռորոշ դեր խաղացին Կովկասի համար մղվող ճակատամարտում, քանի որ հենց նրանք ունեին բարձր լեռնային շրջանում մարտական գործողություններ վարելու հատուկ փորձ, ինչը չկար սովորական հետևակում։

Անցումները պաշտպանելու համար ձևավորվել էին սահմանապահների հատուկ լեռնահրաձգային ջոկատներ։ Նրանք մյուսներից ավելի լավ էին կարողանում կողմնորոշվել տեղանքում, օգտագործել ռելիեֆը և ողջ մնալ թթվածնի պակասի պայմաններում։
Սահմանապահներն իդեալական էին գաղտնի գործողությունների համար։ Նրանց ստեղծած շարժական խմբերը անցնում էին առաջնագիծը անանցանելի սառցադաշտերի միջով, թիկունքում ոչնչացնում թշնամու շտաբներն ու պահեստները, հրետանային կրակն ուղղորդում ժայռերին գտնվող գերմանական դիրքերի վրա։

Դեռ մինչև պատերազմը գերմանացիները պրոֆեսիոնալ լեռնագնացներից խմբեր էին կազմում։ Երբ 1942-ի ամռանը գերմանական «Էդելվեյս» կորպուսը սկսեց ճեղքել կովկասյան լեռնաշղթաները, հենց սահմանապահներն էին, որ առաջինը կանգնեցին ալպյան հրաձիգների ճանապարհին՝ փակելով նրանց ուղին դեպի Անդրկովկաս և Սև ծով:
Սահմանապահները մասնակցեցին նաև Կերչի և Թեոդոսիայի դեսանտային գործողությանը։ Այս իրադարձությունները մեծապես կանխորոշեցին ապագա հաղթանակը Կովկասի համար մղվող ճակատամարտում։ Այն տևեց 442 օր՝ իր տևողությամբ զիջելով միայն Լենինգրադի պաշտպանությանը։

Թվում է, թե Հայրենական մեծ պատերազմում սահմանապահների մասնակցության մասին փաստերը վաղուց ուսումնասիրվել են և հայտնի են Հաղթանակի օրվանից տասնամյակներ անց ծառայող կանաչ գլխարկներով զինվորներին։ Սակայն անցյալը միշտ անակնկալներ ունի պահած։ Պարզվում է, որ սահմանապահները Թեհրանի իրադարձությունների ժամանակ սերտորեն համագործակցել են Գևորգ Վարդանյանի գլխավորած լեգենդար հետախուզական խմբի հետ։ Նրանք նաև դեր են ունեցել գերմանական «Երկար ցատկ» գործողության խափանման գործում, որի նպատակն էր սպանել կամ առևանգել Ստալինին, Չերչիլին և Ռուզվելտին։
Ընդ որում, Թեհրանում կոնֆերանսի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն զուգահեռ խորհրդային սահմանապահները կարողացան հասնել նաև մարզական հաղթանակի։ Կոնֆերանսի ժամանակ Իրանի մայրաքաղաքում անցկացվեց Իրանի շահի ֆուտբոլային Գավաթը, որի եզրափակչում 131-րդ սահմանապահ գնդի թիմը 1:0 հաշվով հաղթեց բրիտանական զինծառայողներից կազմված «Արսենալ» թիմին: