00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հարստացված ուրանի առաջարկը դեռ սեղանին է. Պուտինը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Максим Богодвид / Фотохост-агентство brics-russia2024.ruՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի համոզմամբ՝ իրավիճակի սրման դեպքում կտուժեն բոլորը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Իրանի շուրջ հակամարտությունը Ռուսաստանին բարդ դրության մեջ է դնում՝ հաշվի առնելով ինչպես Թեհրանի, այնպես էլ Պարսից ծոցի այլ երկրների հետ լավ հարաբերությունները։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման դեպքում կտուժեն բոլորը։
«Հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավոր կլինի դադարեցնել և հնարավորինս շուտ դա անել»,- ասել է Պուտինը լրագրողներին:

ՌԴ առաջնորդը կարծում է` արդեն չկան մարդիկ, որոնք շահագրգռված կլինեն Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայության շարունակմամբ:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Իրանի շուրջ հակամարտության երկու կողմերի հետ:
«Մենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք, նաև Պարսից ծոցի երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունենք՝ առանց որևէ չափազանցության։ Մենք շարունակում ենք շփվել և՛ մի, և՛ մյուս կողմի հետ»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև միջուկային թեմային և ՌԴ–ի հանդեպ վստահությանը։
«Իրանը մեզ վստահում է ամբողջ ծավալով, որովհետև մենք երբեք որևէ պայմանավորվածություն չենք խախտել և շարունակում ենք Իրանում խաղաղ միջուկային ծրագրերը», - ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն, Իրանն ու Իսրայելն ի սկզբանե համաձայնել են Իրանից ՌԴ հարստացված ուրանի արտահանմանը, սակայն հետո Վաշինգտոնը մտափոխվել է: Պատասխանելով Իրանից հարստացված ուրան արտահանելու մասին հարցին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն արդեն դա արել է 2015 թվականին:
«Ես հիմա էլ եմ ասում, որ մենք պատրաստ ենք կրկնել այդ փորձը։ Եվ ի սկզբանե բոլորը համաձայնել էին` Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, Իրանը, Իսրայելը։ Բայց հետո ԱՄՆ–ն խստացրեց իր դիրքորոշումը և պահանջեց, որ (ուրան. խմբ.) արտահանվի միայն ԱՄՆ–ի տարածք։ Դրանից հետո Իրանը կոշտացրեց իր դիրքորոշումը։ Եվ ինձ ասվեց, որ այժմ մենք պատրաստ չենք այդ հարստացված ուրանը տանել որևէ տեղ»,- պարզաբանեց ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
Լրահոս
0