https://arm.sputniknews.ru/20260509/hhum-hargum-en-mets-hajrenakani-hervosneri-skhranqy-grigvorjann-ajcelel-e-rd-despanatun-102002613.html
ՀՀ–ում հարգում են Մեծ Հայրենականի հերոսների սխրանքը. Գրիգորյանն այցելել է ՌԴ դեսպանատուն
ՀՀ–ում հարգում են Մեծ Հայրենականի հերոսների սխրանքը. Գրիգորյանն այցելել է ՌԴ դեսպանատուն
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T17:29+0400
2026-05-09T17:29+0400
2026-05-09T17:32+0400
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
մհեր գրիգորյան
սերգեյ կոպիրկին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/102001058_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2aa94ef17736b4d22681a998ca9c884d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանում սրբորեն են հարգում Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքը, իսկ տարիների դասերը իմաստավորելը, նման ողբերգությունների կրկնությունը կանխելու սկզբունքին հետևելը պետք է հիմք մնան Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:Նա հիշեցրել է, որ հայ ժողովրդի որդիներն ու դուստրերը անձնվիրաբար մարտչել են բոլոր ճակատներում՝ ցուցաբերելով բացառիկ արիություն և հերոսություն: Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ, և հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը նշանավորվել է ականավոր զինվորականների ու հերոսների մի ամբողջ գալակտիկայի ի հայտ գալով. նրանց անունները հավերժ դարձել են զինվորական պատվի ու խիզախության խորհրդանիշ:Գրիգորյանն ընդգծել է, որ 81 տարի առաջ հայրերը, պապերն ու նախապապերը ցուցաբերեցին տոկունություն և պաշտպանեցին մեր հայրենի հողը, իրենց հարազատներին ու մերձավորներին:Գրիգորյանը եզրափակել է` Մայիսի 9-ը հավերժ կմնա այն ժողովուրդների արիության և անկոտրում ոգու խորհրդանիշը, որոնք միավորվեցին մարդկության մեծագույն սպառնալիքի՝ նացիզմի դեմ։Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշել է, որ Հայաստանը հսկայական ավանդ է ներդրել ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պայքարում. հայ ժողովրդի ավելի քան վեց հարյուր հազար զավակներ մարտչել են ռազմաճակատում, նրանցից մոտ կեսն իր կյանքն է տվել հանուն մեր ապագայի:«Հայ մարտիկներն արժանապատվորեն մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի խոշորագույն հարձակողական և պաշտպանական գործողություններին, հերոսաբար մարտչել են Ստալինգրադի, Լենինգրադի, Մոսկվայի, Բրեստի, Կուրսկի, Կովկասի, Կերչի, Ղրիմի համար, ազատագրել են Ուկրաինան, Մերձբալթիկան, Լեհաստանը, Չեխոսլովակիան, Հարավսլավիան և Եվրոպայի այլ երկրներ: Գրոհել են Բեռլինը», - նշել է նա:Հաղթանակի պատմության մեջ հավերժ գրված են հայերի անունները, որոնք դարձել են հռչակավոր զորահրամանատարներ և Խորհրդային Միության հերոսներ։«Սա մեր ընդհանուր հաղթանակն է, և մենք այն ոչ մեկին չենք տա», - եզրափակել է դիվանագետը։Կոպիրկինն ընդգծել է, որ այսօր բոլորին միավորում են ուրախությունն ու վիշտը, հպարտությունն ու երախտագիտությունը հաղթողների սերնդի հանդեպ, որոնք միլիոնավոր զոհերի գնով փրկեցին իրենց հայրենիքն ու ամբողջ մարդկությանը։Կոպիրկինը շեշտել է, որ այսօր մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հաղթանակի, ովքեր զոհ դարձան նացիստական զավթիչներին, և անմահության գիրկը գնացած վետերանների առջև։ՀՀ–ում ՌԴ դեսպան ափսոսանքով նշել է` այսօր, այդ պատմական դարաշրջանից հեռանալուն զուգընթաց, սկսում է թուլանալ նացիստական վիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Նյուրնբերգյան տրիբունալում։«Նեոնացիստական հայացքների մետաստազները տարածվում են մի շարք երկրներում, վրդովմունք են առաջացնում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու, հաղթող զինվորների հիշատակը պղծելու և ջնջելու, զոհերին և դահիճներին հավասարեցնելու փորձերը»,– ավելացրել է ԿոպիրկինըԴիվանագետը կարծում է, որ բոլորի բարոյական պարտքն է կանխել պատմական ճշմարտության խեղաթյուրումը։ Նա հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի կողմից առաջադրվող` նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ամենամյա բանաձևին պարբերաբար աջակցելու համար:Հիշեցնենք` Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ մարտիկ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/102001058_480:0:1920:1080_1920x0_80_0_0_eea186daa26cbfe4232225a5a5ac8d55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, մհեր գրիգորյան, սերգեյ կոպիրկին, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, մհեր գրիգորյան, սերգեյ կոպիրկին, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՀՀ–ում հարգում են Մեծ Հայրենականի հերոսների սխրանքը. Գրիգորյանն այցելել է ՌԴ դեսպանատուն
17:29 09.05.2026 (Թարմացված է: 17:32 09.05.2026) ՀՀ փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանում սրբորեն են հարգում Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքը, իսկ տարիների դասերը իմաստավորելը, նման ողբերգությունների կրկնությունը կանխելու սկզբունքին հետևելը պետք է հիմք մնան Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:
Նա հիշեցրել է, որ հայ ժողովրդի որդիներն ու դուստրերը անձնվիրաբար մարտչել են բոլոր ճակատներում՝ ցուցաբերելով բացառիկ արիություն և հերոսություն: Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ, և հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը նշանավորվել է ականավոր զինվորականների ու հերոսների մի ամբողջ գալակտիկայի ի հայտ գալով. նրանց անունները հավերժ դարձել են զինվորական պատվի ու խիզախության խորհրդանիշ:
«Այսօր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից տասնամյակներ անց, մեր ընդհանուր պարտքը հաղթողների սերնդի առջև մեր հայրերի ու պապերի քաջության և մարտական փառքի մասին հիշողությունը խնամքով պահպանելն է ու այն ապագա սերունդներին փոխանցելը», - ասել է նա:
Գրիգորյանն ընդգծել է, որ 81 տարի առաջ հայրերը, պապերն ու նախապապերը ցուցաբերեցին տոկունություն և պաշտպանեցին մեր հայրենի հողը, իրենց հարազատներին ու մերձավորներին:
Գրիգորյանը եզրափակել է` Մայիսի 9-ը հավերժ կմնա այն ժողովուրդների արիության և անկոտրում ոգու խորհրդանիշը, որոնք միավորվեցին մարդկության մեծագույն սպառնալիքի՝ նացիզմի դեմ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշել է, որ Հայաստանը հսկայական ավանդ է ներդրել ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պայքարում. հայ ժողովրդի ավելի քան վեց հարյուր հազար զավակներ մարտչել են ռազմաճակատում, նրանցից մոտ կեսն իր կյանքն է տվել հանուն մեր ապագայի:
«Հայ մարտիկներն արժանապատվորեն մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի խոշորագույն հարձակողական և պաշտպանական գործողություններին, հերոսաբար մարտչել են Ստալինգրադի, Լենինգրադի, Մոսկվայի, Բրեստի, Կուրսկի, Կովկասի, Կերչի, Ղրիմի համար, ազատագրել են Ուկրաինան, Մերձբալթիկան, Լեհաստանը, Չեխոսլովակիան, Հարավսլավիան և Եվրոպայի այլ երկրներ: Գրոհել են Բեռլինը», - նշել է նա:
Հաղթանակի պատմության մեջ հավերժ գրված են հայերի անունները, որոնք դարձել են հռչակավոր զորահրամանատարներ և Խորհրդային Միության հերոսներ։
«Սա մեր ընդհանուր հաղթանակն է, և մենք այն ոչ մեկին չենք տա», - եզրափակել է դիվանագետը։
Կոպիրկինն ընդգծել է, որ այսօր բոլորին միավորում են ուրախությունն ու վիշտը, հպարտությունն ու երախտագիտությունը հաղթողների սերնդի հանդեպ, որոնք միլիոնավոր զոհերի գնով փրկեցին իրենց հայրենիքն ու ամբողջ մարդկությանը։
Կոպիրկինը շեշտել է, որ այսօր մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հաղթանակի, ովքեր զոհ դարձան նացիստական զավթիչներին, և անմահության գիրկը գնացած վետերանների առջև։
ՀՀ–ում ՌԴ դեսպան ափսոսանքով նշել է` այսօր, այդ պատմական դարաշրջանից հեռանալուն զուգընթաց, սկսում է թուլանալ նացիստական վիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Նյուրնբերգյան տրիբունալում։
«Նեոնացիստական հայացքների մետաստազները տարածվում են մի շարք երկրներում, վրդովմունք են առաջացնում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու, հաղթող զինվորների հիշատակը պղծելու և ջնջելու, զոհերին և դահիճներին հավասարեցնելու փորձերը»,– ավելացրել է Կոպիրկինը
Դիվանագետը կարծում է, որ բոլորի բարոյական պարտքն է կանխել պատմական ճշմարտության խեղաթյուրումը։ Նա հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի կողմից առաջադրվող` նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ամենամյա բանաձևին պարբերաբար աջակցելու համար:
Հիշեցնենք` Հայրենական մեծ պատերազմին
մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:
200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ մարտիկ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: