00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում է մարտիկներին․ Պուտին

© РИА Новости / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2026
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռազմական հատուկ գործողության մարտիկները դիմակայում են ագրեսիվ ուժին, որը աջակցություն է ստանում և զինվում ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Խորհրդային Միությունը ինքնիշխանություն վերադարձրեց այն պետություններին, որոնք կապիտուլյացիայի էին ենթարկվել հիտլերյան Գերմանիայի կողմից և դարձել նրա հնազանդ հանցակիցները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված շքերթի մասնակիցների առջև։
«Մենք միշտ կհիշենք խորհրդային ժողովրդի սխրանքը. այն, որ հենց նա է վճռորոշ ներդրում ունեցել նացիզմի ջախջախման գործում, փրկել իր երկիրը, փրկել աշխարհը, վերջ դրել տոտալ, անողոք չարիքին, ինքնիշխանություն վերադարձրել այն պետություններին, որոնց հիտլերյան Գերմանիան կապիտուլյացիայի էր ենթարկել, և որոնք վերածվել էին նրա հանցագործությունների հնազանդ հանցակիցների։ Մեր զինվորը հսկայական կորուստներ է կրել, հսկայական զոհ մատուցել հանուն Եվրոպայի ժողովուրդների ազատության և արժանապատվության», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի հիշատակը Ռուսաստանի համար պատվի հարց է։ «Պատերազմի իրադարձությունների, դրա իրական պատմության և հերոսների մասին հիշատակի պահպանումը երկրի համար կարևոր խնդիր է։ Խորհրդային ժողովուրդը որոշիչ ավանդ ունի նացիզմի դեմ հաղթանակում,–ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ հենց խորհրդային ժողովուրդն է փրկել աշխարհը նացիզմից։
«Նացիստները ԽՍՀՄ-ի նվաճումը պլանավորելիս հաշվի չառան այն, ինչ կոչվում է ռուսական բնավորություն և խորհրդային ժողովրդի տոկունություն»,– ասել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է` հաղթանակած սերնդի հերոսությունը ոգեշնչում է հատուկ ռազմական գործողություններ իրականացնող զինվորներին։ Պուտինը զուգահեռ է անցկացրել 1945 թվականի հաղթանակած սերնդի և այսօրվա զինվորական անձնակազմի միջև։
Պուտինը նշել է, որ երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ՝ մարտիկները, գործարանի աշխատողները, գյուղատնտեսության աշխատողները, գիտնականները, բժիշկները, ուսուցիչները և այլ քաղաքացիներ: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուրն անձնական ներդրում ունի հաղթանակի մեջ, որը կերտվում է թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում։
Երկրի հաջողության գրավականը բարոյական ուժն է, քաջությունը, արիությունը, համախմբվածությունը և ցանկացած փորձությանը դիմակայելու ունակությունը:
Պուտինն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Ես խորապես համոզված եմ, որ մեր գործը արդար է։ Մենք միասին ենք։ Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի»։
Հիշեցնենք` Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված շքերթը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում է տրիբունաներից օտարերկրյա առաջնորդների և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։
Այս տարի կազմակերպիչները պահպանել են շքերթի օդային հատվածը՝ ռուսական օդաչուական խմբերի մասնակցությամբ («Ստրիժի», «Ռուսկիե վիտյազի» և այլն)։ Միևնույն ժամանակ շքերթի ձևաչափը որոշ չափով կրճատվել է՝ զորահանդեսն անցնում է առանց ռազմական տեխնիկայի և սուվորովյան, նախիմովյան ուսումնարանների ու կադետական կորպուսների մասնակիցների։
Լրահոս
0