https://arm.sputniknews.ru/20260509/armen-grigvorjany-meknabanel-e-zelenku-erevanum-hnchecrats-hajtararutjunnery-101956819.html
Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները
Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները
Sputnik Արմենիա
ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ավելի վաղ կանչվել էր Ռուսաստանի ԱԳՆ։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T09:29+0400
2026-05-09T09:29+0400
2026-05-09T10:05+0400
հայաստան
արմեն գրիգորյան
վլադիմիր զելենսկի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101956994_0:0:1263:710_1920x0_80_0_0_bfc533f451b2f6133f69f300437f9a47.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ավելի կարևոր է, թե Հայաստանն ինչ հայտարարություններ է ունենում, իսկ այլ երկրների հայտարարություններին հետևել, վերահսկել չի կարող։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը մեկնաբանեց Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները։Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:Գուրգեն Արսենյանը լսել ու Երևանին է փոխանցել ՌԴ ԱԳՆ–ի հնչեցրած հարցերըԱվելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները
2026-05-09T09:29+0400
true
PT2M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101956994_154:0:1101:710_1920x0_80_0_0_cf90c94df5f0721feb8f05a5ddfbdd7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, վլադիմիր զելենսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, արմեն գրիգորյան, վլադիմիր զելենսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները
09:29 09.05.2026 (Թարմացված է: 10:05 09.05.2026) ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ավելի վաղ կանչվել էր Ռուսաստանի ԱԳՆ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ավելի կարևոր է, թե Հայաստանն ինչ հայտարարություններ է ունենում, իսկ այլ երկրների հայտարարություններին հետևել, վերահսկել չի կարող։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը մեկնաբանեց Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները։
Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
«Մենք չենք կարող հետևել, թե ով ինչ հայտարարություն է անում, այս առումով կարծում եմ` կարևոր է, թե Հայաստանն ինչպիսի հայտարարություններ է անում, և Հայաստանն ինչպիսի դիրքորոշում է հայտնում»,- ասաց նա։
Մայիսի 7-ին
հայտնի դարձավ, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար: