https://arm.sputniknews.ru/20260509/haghtvoghneri-serndi-mets-skhranqy-vogeshnchum-e-martiknerin-putin-101975463.html
Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում է մարտիկներին․ Պուտին
Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում է մարտիկներին․ Պուտին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռազմական հատուկ գործողության մարտիկները դիմակայում են ագրեսիվ ուժին, որը աջակցություն է ստանում և զինվում ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքի... 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T12:01+0400
2026-05-09T12:01+0400
2026-05-09T14:02+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
մոսկվա
շքերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101978278_0:0:2085:1173_1920x0_80_0_0_28dbdd36f468d19d5adce2eb5206e3f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Խորհրդային Միությունը ինքնիշխանություն վերադարձրեց այն պետություններին, որոնք կապիտուլյացիայի էին ենթարկվել հիտլերյան Գերմանիայի կողմից և դարձել նրա հնազանդ հանցակիցները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված շքերթի մասնակիցների առջև։Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի հիշատակը Ռուսաստանի համար պատվի հարց է։ «Պատերազմի իրադարձությունների, դրա իրական պատմության և հերոսների մասին հիշատակի պահպանումը երկրի համար կարևոր խնդիր է։ Խորհրդային ժողովուրդը որոշիչ ավանդ ունի նացիզմի դեմ հաղթանակում,–ասել է Պուտինը։Նա ընդգծել է, որ հենց խորհրդային ժողովուրդն է փրկել աշխարհը նացիզմից։«Նացիստները ԽՍՀՄ-ի նվաճումը պլանավորելիս հաշվի չառան այն, ինչ կոչվում է ռուսական բնավորություն և խորհրդային ժողովրդի տոկունություն»,– ասել է ՌԴ նախագահը։Նա հավելել է` հաղթանակած սերնդի հերոսությունը ոգեշնչում է հատուկ ռազմական գործողություններ իրականացնող զինվորներին։ Պուտինը զուգահեռ է անցկացրել 1945 թվականի հաղթանակած սերնդի և այսօրվա զինվորական անձնակազմի միջև։Պուտինը նշել է, որ երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ՝ մարտիկները, գործարանի աշխատողները, գյուղատնտեսության աշխատողները, գիտնականները, բժիշկները, ուսուցիչները և այլ քաղաքացիներ: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուրն անձնական ներդրում ունի հաղթանակի մեջ, որը կերտվում է թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում։Երկրի հաջողության գրավականը բարոյական ուժն է, քաջությունը, արիությունը, համախմբվածությունը և ցանկացած փորձությանը դիմակայելու ունակությունը:Պուտինն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Ես խորապես համոզված եմ, որ մեր գործը արդար է։ Մենք միասին ենք։ Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի»։Հիշեցնենք` Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված շքերթը։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում է տրիբունաներից օտարերկրյա առաջնորդների և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։Այս տարի կազմակերպիչները պահպանել են շքերթի օդային հատվածը՝ ռուսական օդաչուական խմբերի մասնակցությամբ («Ստրիժի», «Ռուսկիե վիտյազի» և այլն)։ Միևնույն ժամանակ շքերթի ձևաչափը որոշ չափով կրճատվել է՝ զորահանդեսն անցնում է առանց ռազմական տեխնիկայի և սուվորովյան, նախիմովյան ուսումնարանների ու կադետական կորպուսների մասնակիցների։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101978278_232:0:2085:1390_1920x0_80_0_0_c477589692f304ee4c914dfc23636593.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, մոսկվա, շքերթ
ռուսաստան, վլադիմիր պուտին, մոսկվա, շքերթ
Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում է մարտիկներին․ Պուտին
12:01 09.05.2026 (Թարմացված է: 14:02 09.05.2026) Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռազմական հատուկ գործողության մարտիկները դիմակայում են ագրեսիվ ուժին, որը աջակցություն է ստանում և զինվում ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Խորհրդային Միությունը ինքնիշխանություն վերադարձրեց այն պետություններին, որոնք կապիտուլյացիայի էին ենթարկվել հիտլերյան Գերմանիայի կողմից և դարձել նրա հնազանդ հանցակիցները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված շքերթի մասնակիցների առջև։
«Մենք միշտ կհիշենք խորհրդային ժողովրդի սխրանքը. այն, որ հենց նա է վճռորոշ ներդրում ունեցել նացիզմի ջախջախման գործում, փրկել իր երկիրը, փրկել աշխարհը, վերջ դրել տոտալ, անողոք չարիքին, ինքնիշխանություն վերադարձրել այն պետություններին, որոնց հիտլերյան Գերմանիան կապիտուլյացիայի էր ենթարկել, և որոնք վերածվել էին նրա հանցագործությունների հնազանդ հանցակիցների։ Մեր զինվորը հսկայական կորուստներ է կրել, հսկայական զոհ մատուցել հանուն Եվրոպայի ժողովուրդների ազատության և արժանապատվության», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի հիշատակը Ռուսաստանի համար պատվի հարց է։ «Պատերազմի իրադարձությունների, դրա իրական պատմության և հերոսների մասին հիշատակի պահպանումը երկրի համար կարևոր խնդիր է։ Խորհրդային ժողովուրդը որոշիչ ավանդ ունի նացիզմի դեմ հաղթանակում,–ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ հենց խորհրդային ժողովուրդն է փրկել աշխարհը նացիզմից։
«Նացիստները ԽՍՀՄ-ի նվաճումը պլանավորելիս հաշվի չառան այն, ինչ կոչվում է ռուսական բնավորություն և խորհրդային ժողովրդի տոկունություն»,– ասել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է` հաղթանակած սերնդի հերոսությունը ոգեշնչում է հատուկ ռազմական գործողություններ իրականացնող զինվորներին։ Պուտինը զուգահեռ է անցկացրել 1945 թվականի հաղթանակած սերնդի և այսօրվա զինվորական անձնակազմի միջև։
Պուտինը նշել է, որ երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ՝ մարտիկները, գործարանի աշխատողները, գյուղատնտեսության աշխատողները, գիտնականները, բժիշկները, ուսուցիչները և այլ քաղաքացիներ: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուրն անձնական ներդրում ունի հաղթանակի մեջ, որը կերտվում է թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում։
Երկրի հաջողության գրավականը բարոյական ուժն է, քաջությունը, արիությունը, համախմբվածությունը և ցանկացած փորձությանը դիմակայելու ունակությունը:
Պուտինն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Ես խորապես համոզված եմ, որ մեր գործը արդար է։ Մենք միասին ենք։ Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի»։
Հիշեցնենք` Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված
շքերթը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում է տրիբունաներից օտարերկրյա առաջնորդների և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։
Այս տարի կազմակերպիչները պահպանել են շքերթի օդային հատվածը՝ ռուսական օդաչուական խմբերի մասնակցությամբ («Ստրիժի», «Ռուսկիե վիտյազի» և այլն)։ Միևնույն ժամանակ շքերթի ձևաչափը որոշ չափով կրճատվել է՝ զորահանդեսն անցնում է առանց ռազմական տեխնիկայի և սուվորովյան, նախիմովյան ուսումնարանների ու կադետական կորպուսների մասնակիցների։