https://arm.sputniknews.ru/20260508/tvogh-lini-arzhanapativ-qaghaqakan-mrcakcutjun-khachaturjany-qarvozarshavi-artiv-ugherdz-e-hghel-101934508.html
Թող լինի արժանապատիվ քաղաքական մրցակցություն. Խաչատուրյանը քարոզարշավի առթիվ ուղերձ է հղել
Թող լինի արժանապատիվ քաղաքական մրցակցություն. Խաչատուրյանը քարոզարշավի առթիվ ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել՝ մաղթելով, որ ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական... 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T17:52+0400
2026-05-08T17:52+0400
2026-05-08T17:52+0400
ազգային ժողովի ընտրություններ
վահագն խաչատուրյան
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0c/84710805_0:141:1600:1042_1920x0_80_0_0_028dc53d1943d16091e32935609ac69d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել՝ մաղթելով, որ ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության վերահաստատման օրինակ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ Խաչատուրյանի՝ 2018 թվականից հետո ՀՀ-ում անցկացված ընտրությունները էապես ամրապնդել են հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։Նրա պնդմամբ՝ այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։ Խաչատուրկանը կարևորել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, թեկնածուների և նրանց համակիրների կողմից քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ առաջնորդվելը։Ընդգծել է՝ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ:Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0c/84710805_4:0:1425:1066_1920x0_80_0_0_12a1981241aa67adbcc0770b76d0af5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային ժողովի ընտրություններ, վահագն խաչատուրյան, ուղերձ
ազգային ժողովի ընտրություններ, վահագն խաչատուրյան, ուղերձ
Թող լինի արժանապատիվ քաղաքական մրցակցություն. Խաչատուրյանը քարոզարշավի առթիվ ուղերձ է հղել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել՝ մաղթելով, որ ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության վերահաստատման օրինակ: Տեղեկությունը հայտնում է
նախագահի մամուլի ծառայությունը:
«Հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը մի փուլ է, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։ Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն, այլ մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և պետության հանդեպ պատասխանատվության կարևորագույն չափանիշներից են»,- ասված է ուղերձում:
Ըստ Խաչատուրյանի՝ 2018 թվականից հետո ՀՀ-ում անցկացված ընտրությունները էապես ամրապնդել են հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։
Նրա պնդմամբ՝ այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։
Խաչատուրկանը կարևորել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, թեկնածուների և նրանց համակիրների կողմից քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ առաջնորդվելը։
«Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Ընդգծել է՝ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։