https://arm.sputniknews.ru/20260508/putiny-haghtanaki-orva-aritvov-shnvorhavvorel-e-mi-sharq-erkrneri-ghekavarnerin-101918142.html
Պուտինը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին
Պուտինը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ մեր հայրերն ու պապերն ուս ուսի պայքարել են ֆաշիզմի դեմ՝ մոտեցնելով սպասված հաղթանակը։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T13:28+0400
2026-05-08T13:28+0400
2026-05-08T13:33+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
շնորհավորանք
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94480040_0:8:3209:1813_1920x0_80_0_0_a554715575726eb5b6734e27b2d62cf6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ՌԴ առաջնորդը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:«Սա այն օրն է, երբ բոլորս ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, որոնք ուս ուսի պայքարել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհամար զոհաբերությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված հաղթանակը»,– ընդգծել է Ռուսաստանի նախագահը։Իր շնորհավորական ուղերձում Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ մաղթելով նրանց առողջություն, տոկունություն և երկարակեցություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94480040_284:0:3015:2048_1920x0_80_0_0_7343086a3726f5dacf48de80fdfa7efb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, շնորհավորանք, հայրենական մեծ պատերազմ
ռուսաստան, վլադիմիր պուտին, շնորհավորանք, հայրենական մեծ պատերազմ
Պուտինը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին
13:28 08.05.2026 (Թարմացված է: 13:33 08.05.2026) Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ մեր հայրերն ու պապերն ուս ուսի պայքարել են ֆաշիզմի դեմ՝ մոտեցնելով սպասված հաղթանակը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է
Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ առաջնորդը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:
«Սա այն օրն է, երբ բոլորս ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, որոնք ուս ուսի պայքարել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհամար զոհաբերությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված հաղթանակը»,– ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Իր շնորհավորական ուղերձում Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ մաղթելով նրանց առողջություն, տոկունություն և երկարակեցություն։