https://arm.sputniknews.ru/20260508/paterazmi-hrdzig-karvogh-e-darnal-naev-agresiaji-pataskhani-bacakajutjuny-azhb-101924615.html
Պատերազմի հրձիգ կարող է դառնալ նաև ագրեսիայի պատասխանի բացակայությունը․ ԱԺԲ
Պատերազմի հրձիգ կարող է դառնալ նաև ագրեսիայի պատասխանի բացակայությունը․ ԱԺԲ
Sputnik Արմենիա
Կուսակցության ներկայացուցիչները պնդում են` եթե Հայաստանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, ապա սա կարող է միջազգային դատարաններում մեր երկրի համար... 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T15:46+0400
2026-05-08T15:46+0400
2026-05-08T15:46+0400
հայաստան
ազգային ժողովրդավարական բևեռ
պատերազմ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101924729_0:88:1600:989_1920x0_80_0_0_e14d103aa45a7ea0b28e97faf043e7d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Պատերազմի հրձիգ կարող է դառնալ ոչ միայն պատերազմին պատրաստ չլինելը, այլև պացիֆիզմի գերիշխումը, ագրեսիայի պատասխանի բացակայությունը։ Այսօր հայտարարեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը (կուսակցության վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է. խմբ․)։Կուսակցության անդամներից Գևորգ Սաֆարյանն էլ պնդում է՝ եթե Հայաստանն ընդունած լիներ Առաջին հանրապետության իրավահաջորդությունը, ապա բանակցային սեղանին կդներ իր ունեցած միջազգային փաստաթղթերը, և Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չէր ունենալու ի պատասխան ներկայացնելու։ Սակայն այսօր Ադրբեջանը միջազգային դատարաններում հայցեր է ներկայացնում՝ պնդելով, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, իսկ ՀՀ-ն 30 տարի օկուպացրել է այն։Նրանց խոսքով` եթե մենք ընդունում ենք Խորհրդային Հայաստանի իրավահաջորդությունը, և ճանաչում ենք Խորհրդային Ադրբեջանի տարածքը, ապա Ադրբեջանը միջազգային դատարանում պահանջելու է միլիարդավոր դոլարների ռազմատուգանք։ Եթե Հայաստանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, ապա տասնամյակներ շարունակ, ըստ Սաֆարյանի, սերունդները ստիպված են լինելու վճարել ծանր ռազմատուգանք։ Տարբեր տեղեկություններով՝ այն հասնում է շուրջ 150 միլիարդ դոլարի։«Այսօրվա իշխանությունների «խաղաղություն» բառի քողի ներքո վարվող քաղաքականությունն իրականում քաղաքականություն է, որը Հայաստանը դնում է ծայրահեղ ծանր վիճակում՝ մի կողմից ֆինանսատնտեսական առումով (նկատի ունենալով հնարավոր ռազմատուգանքը. խմբ․), մյուս կողմից միջազգային հարաբերություններում մենք վերածվելու ենք «հիտլերյան Գերմանիայի» Երկրորդ համաշխարհային պատերազմին հետո, երբ որ պետությունը դարձավ լուռ, քանի որ ագրեսոր էր։ Եթե մենք ընդունենք, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, ուրեմն մենք ընդունում ենք, որ ագրեսոր ենք»,- հայտարարեց Սաֆարյանը։Նրանք քաղաքացիներին սթափության և ստրատեգիական մտածողության կոչ են անում՝ պնդելով, որ «խաղաղություն» բառով խաբում են։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101924729_0:0:1424:1067_1920x0_80_0_0_4d23e678f81bafb85ec9e5b1b9a38820.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ազգային ժողովրդավարական բևեռ, պատերազմ, ադրբեջան
հայաստան, ազգային ժողովրդավարական բևեռ, պատերազմ, ադրբեջան
Պատերազմի հրձիգ կարող է դառնալ նաև ագրեսիայի պատասխանի բացակայությունը․ ԱԺԲ
Կուսակցության ներկայացուցիչները պնդում են` եթե Հայաստանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, ապա սա կարող է միջազգային դատարաններում մեր երկրի համար միլիարդավոր դոլարների ռազմատուգանք արժենալ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Պատերազմի հրձիգ կարող է դառնալ ոչ միայն պատերազմին պատրաստ չլինելը, այլև պացիֆիզմի գերիշխումը, ագրեսիայի պատասխանի բացակայությունը։ Այսօր հայտարարեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը (կուսակցության վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է. խմբ․)։
«Մեզ խոստացել էին սկզբում խաղաղության դարաշրջան, հետո՝ խաղաղություն, հետո՝ լղոզված ձևակերպումներ խաղաղության մասին, արդյունքում մենք տեսանք այս վերջին տարիներին պատերազմներ, զոհեր, նոր պահանջներ, նվաստացում և շարունակվող նոր կորուստներ արդեն ծնկած վիճակից»,- հայտարարեց Կարապետյանը՝ նշելով, որ թվարկած ամեն ինչը Հայաստանն այսօր իր մաշկի վրա զգում է։
Կուսակցության անդամներից Գևորգ Սաֆարյանն էլ պնդում է՝ եթե
Հայաստանն ընդունած լիներ Առաջին հանրապետության իրավահաջորդությունը, ապա բանակցային սեղանին կդներ իր ունեցած միջազգային փաստաթղթերը, և Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չէր ունենալու ի պատասխան ներկայացնելու։ Սակայն այսօր Ադրբեջանը միջազգային դատարաններում հայցեր է ներկայացնում՝ պնդելով, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, իսկ ՀՀ-ն 30 տարի օկուպացրել է այն։
Նրանց խոսքով` եթե մենք ընդունում ենք Խորհրդային Հայաստանի իրավահաջորդությունը, և ճանաչում ենք Խորհրդային Ադրբեջանի տարածքը, ապա Ադրբեջանը միջազգային դատարանում պահանջելու է միլիարդավոր դոլարների ռազմատուգանք։ Եթե
Հայաստանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, ապա տասնամյակներ շարունակ, ըստ Սաֆարյանի, սերունդները ստիպված են լինելու վճարել ծանր ռազմատուգանք։ Տարբեր տեղեկություններով՝ այն հասնում է շուրջ 150 միլիարդ դոլարի։
«Այսօրվա իշխանությունների «խաղաղություն» բառի քողի ներքո վարվող քաղաքականությունն իրականում քաղաքականություն է, որը Հայաստանը դնում է ծայրահեղ ծանր վիճակում՝ մի կողմից ֆինանսատնտեսական առումով (նկատի ունենալով հնարավոր ռազմատուգանքը. խմբ․), մյուս կողմից միջազգային հարաբերություններում մենք վերածվելու ենք «հիտլերյան Գերմանիայի» Երկրորդ համաշխարհային պատերազմին հետո, երբ որ պետությունը դարձավ լուռ, քանի որ ագրեսոր էր։ Եթե մենք ընդունենք, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, ուրեմն մենք ընդունում ենք, որ ագրեսոր ենք»,- հայտարարեց Սաֆարյանը։
Նրանք քաղաքացիներին սթափության և ստրատեգիական մտածողության կոչ են անում՝ պնդելով, որ «խաղաղություն» բառով խաբում են։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը։