https://arm.sputniknews.ru/20260508/kremly-herqel-e-haghtanaki-shqertin-otarerkrja-zlmneri-havatarmagrumy-chegharkelu-lury-101931550.html
Կրեմլը հերքել է Հաղթանակի շքերթին օտարերկրյա ԶԼՄ–ների հավատարմագրումը չեղարկելու լուրը
Կրեմլը հերքել է Հաղթանակի շքերթին օտարերկրյա ԶԼՄ–ների հավատարմագրումը չեղարկելու լուրը
Sputnik Արմենիա
Կրեմլը Հաղթանակի օրվան նվիրված շքերթը լուսաբանելու համար օտարերկրյա ԶԼՄ-ներից հավատարմագրման բազմաթիվ հայտեր է ստացել: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T16:36+0400
2026-05-08T16:36+0400
2026-05-08T16:37+0400
ռուսաստան
դմիտրի պեսկով
զլմ
հավատարմագրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_0:8:3071:1735_1920x0_80_0_0_096283cc4a90b8a300e408622e532d60.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրը, թե Կրեմլը չեղարկել է օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի համար: Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:Ավելի վաղ «Spiegel»–ը գրել էր, թե իբր Կրեմլը չեղարկել է մայիսի 9-ին Մոսկվայի շքերթի ժամանակ աշխատելու համար օտարերկրյա ԶԼՄ-ների թղթակիցներին տրված հավատարմագրերը:Նա նշել է, որ Կրեմլը հավատարմագրման մեծ թվով հայտեր է ստացել օտարերկրյա ԶԼՄ-ներից, սակայն քանի որ այս տարի արարողությունը մի փոքր սահմանափակ է, սահմանափակվել է նաև այն լրագրողների ցանկը, որոնք ներկա կգտնվեն միջոցառմանը։«Չի եղել մի մի դեպք, որ որևէ մեկը զրկվի հավատարմագրումից»,-ընդգծել է նա:Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոր՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինի տվյալներն արդեն կան «Անմահ գունդ» կայքում:«Նա ներառվել էր դեռ նախորդ տարիներին, այսինքն՝ դա արվել էր դեռ համավարակի տարիներին, երբ ստեղծվում էր այդ կայքը»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահն իր հորը ներառել է վիրտուալ «Անմահ գնդում»:ՌԴ նախագահի հայրը կռվել է Լենինգրադի մարզում և ոտքից վիրավորվել «Նևսկի պյատաչոկ» պլացդարմում: Փրկվելու համար նա պետք է «Նևսկի պյատաչոկ»–ից տեղափոխվեր ցամաքի հիմնական մաս։ Նրան փրկել է Պետերգոֆի իր հարևանը, որը պատահաբար հայտնվել է կողքին։ Նա, առանց վարանելու, գերմանացիների գնդակոծության տակ Պուտինի հորը հասցրել է հիվանդանոց: «Նևսկի պյատաչոկ»–ի մարտերի համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի:Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի կունենա ռազմական շքերթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակին:Խաղաղ ենթակառուցվածքներին հարվածելը Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն է․ Պեսկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_279:0:3010:2048_1920x0_80_0_0_53dcbaaee1759848a7a6f0d8e493f8ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դմիտրի պեսկով, զլմ, հավատարմագրում
ռուսաստան, դմիտրի պեսկով, զլմ, հավատարմագրում
Կրեմլը հերքել է Հաղթանակի շքերթին օտարերկրյա ԶԼՄ–ների հավատարմագրումը չեղարկելու լուրը
16:36 08.05.2026 (Թարմացված է: 16:37 08.05.2026) Կրեմլը Հաղթանակի օրվան նվիրված շքերթը լուսաբանելու համար օտարերկրյա ԶԼՄ-ներից հավատարմագրման բազմաթիվ հայտեր է ստացել:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրը, թե Կրեմլը չեղարկել է օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի համար: Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ «Spiegel»–ը գրել էր, թե իբր Կրեմլը չեղարկել է մայիսի 9-ին Մոսկվայի շքերթի ժամանակ աշխատելու համար օտարերկրյա ԶԼՄ-ների թղթակիցներին տրված հավատարմագրերը:
«Ո՛չ, «Spiegel»-ը սխալ տեղեկություն է տալիս, կեղծ տեղեկություն. մենք կարող ենք հենց այդպես էլ արձանագրել դա»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ Կրեմլը հավատարմագրման մեծ թվով հայտեր է ստացել օտարերկրյա ԶԼՄ-ներից, սակայն քանի որ այս տարի արարողությունը մի փոքր սահմանափակ է, սահմանափակվել է նաև այն լրագրողների ցանկը, որոնք ներկա կգտնվեն միջոցառմանը։
«Չի եղել մի մի դեպք, որ որևէ մեկը զրկվի հավատարմագրումից»,-ընդգծել է նա:
Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոր՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինի տվյալներն արդեն կան «Անմահ գունդ» կայքում:
«Նա ներառվել էր դեռ նախորդ տարիներին, այսինքն՝ դա արվել էր դեռ համավարակի տարիներին, երբ ստեղծվում էր այդ կայքը»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահն իր հորը ներառել է վիրտուալ «Անմահ գնդում»:
ՌԴ նախագահի հայրը կռվել է Լենինգրադի մարզում և ոտքից վիրավորվել «Նևսկի պյատաչոկ» պլացդարմում: Փրկվելու համար նա պետք է «Նևսկի պյատաչոկ»–ից տեղափոխվեր ցամաքի հիմնական մաս։ Նրան փրկել է Պետերգոֆի իր հարևանը, որը պատահաբար հայտնվել է կողքին։ Նա, առանց վարանելու, գերմանացիների գնդակոծության տակ Պուտինի հորը հասցրել է հիվանդանոց: «Նևսկի պյատաչոկ»–ի մարտերի համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի:
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի կունենա ռազմական շքերթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակին: